News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունվար 31
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Սպիտակ տունը վիճարկել է Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Սաուդյան Արաբիայի համատեղ հայտարարությունը, որում ասվում է, որ երկրները մասնակցել են միջնորդական ջանքերին՝ կապված Բրիթնի Գրիներին Ռուսաստանում կալանքից ազատելու հետ:

ԱՄԷ-ի արտաքին գործերի եւ միջազգային համագործակցության նախարարությունը եւ Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել են ԱՄԷ-ի նախագահ շեյխ Մոհամմեդ բին Զայիդի եւ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի միջնորդական ջանքերի հաջողության մասին։ Ավելի վաղ  Բրիթնի Գրիներին ազատ են արձակել` փոխանակելով ՌԴ քաղաքացի Վիկտոր Բուտի հետ։

Սակայն Սպիտակ տան խոսնակ Քարին Ժան Պիեռը վիճարկել է այդ հայտարարությունը՝ լրագրողներին ասելով, որ «միակ երկրները, որոնք բանակցել են այս գործարքի շուրջ, Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանն են»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ