News
Լրահոս
News
Հինգշաբթի
Փետրվար 09
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում. Ժամը 08։50-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորներն այս պահին գտնվում են վիրահատարանում և ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու։ 

Մինչ «էրեբունի» հիվանդանոցի բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են՝ Երևանի բնակչներ 47-ամյա Կարեն Ս․-ն, ով ստացել է աջ ազդրի վերին երրորդական  հրազենային վիրավորում, և 45-ամյա Արմեն Կ․-ն, ով ստացել է ձախ ստորին հրազենային վիրավորում։

Այս պահին ոստիկանության աշխատակիցները պարզում են՝ որտեղ և ինչ հանգամանքներում են նշված անձինք հրազենային վիրավորումներ ստացել։

Դեպքի մասին տեղեկացվել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքենայում խուզարկության արդյունքում ոստիկանները հայտնաբերել են ատրճանակներ ու մարիխուանա․ ձերբակալվել է երեք մարդ
Ոստիկանության Ջերմուկի բաժնի քրեական հետախույզները ապօրինի հրազեն...
Հարկերը չվճարելու նպատակով ՍՊԸ-ում չեն գրանցել տասնյակ վարձու աշխատողների, ցածր են հայտարարագրել աշխատավարձերը. ՔԿ
Քննչական և ՀՀ ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների...
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 63 դեպք. Գրանցվել է 7 ավտովթար, վիրավորվել է 8 մարդ
Հայտնաբերվել է 1 հետախուզվող: Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող…
Մարալիկի կարի արտադրամասի բամբակի պահեստում հրդեհ է բռնկվել
Փետրվարի 9-ին, ժամը 05։42-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Մարալիկի կարի արտադրամասի բամբակի պահեստում հրդեհ է բռնկվել
Փետրվարի 9-ին, ժամը 05։42-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Սեյրան Օհանյանի վերաբերյալ որոշումն իրավական հարց չէ. փաստաբան
Քանի որ սա քաղաքական կոնկրետ թիմի կողմից իրականացվող քաղաքական դրդապատճառներ են, քրեական...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ