News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները անհատ ձեռնարկատեր Լիլիա Խաչատրյանին պատկանող կիսաֆաբրիկատների արտադրությունում (ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան)  իրականացրած վերահսկողական միջոցառումների ընթացքում կատարել են նմուշառում առկա արտադրանքից։

Լաբորատոր փորձաքննության արդյունքներով պարզվել է, որ «Յամմի Բայտս» տավարի մսով լցոնած նրբաբլիթ արտադրատեսակը ՄԱՖԱՄ (մեզոֆիլ աէրոբ ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) և ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշներով չի համապատասխանում Մաքսային Միության «Մսի և մսամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգերով հաստատված նորմերին:

Կիսաֆաբրիկատների արտադրության առանձին գործառույթը կասեցվել է, մինչև արտադրողը կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ վերը նշված արտադրատեսակը համապատասխանեցնելու իրավական ակտերով սահմանված պահանջներին:

Տպել
Ամենաշատ