News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 28
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը


Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ղրղըզստանի ղեկավարները հանդիպել են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գագաթաժողովում, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

Պետությունների ղեկավարները, որոնց մեջ է նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավաքվել են «Ալա-Արչա» (Խայտաբղետ գիհի) պետական նստավայրում, որը գտնվում է Բիշքեկին մոտ Չոն-Արիք գյուղում, Ալաթոոյի նախալեռներում։ Որպես կանոն, հենց այսեղ են իրականացվում բոլոր միջոցառումները Բիշքեկում, բարձրաստիճան օտարերկրյա հյուրերի մասնակցությամբ։

Գագաթաժողովն սկսվել է հանդիպմանը եկած ղեկավարներին Ղրղըզստանի նախագահ Սադիր Ժապարովի ողջույնով։ Ըստ պլանի՝ գագաթաժողովի մասնակիցներն այնուհետեւ, ըստ ավանդույթի, ընդհանուր լուսանկարվում են եւ անցնում դահլիճ, որտեղ տեղի է ունենալու Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը:

Հանդիպման առաջին մասը տեղի է ունենում նեղ շրջանակով, миайн ԵԱՏՄ երկրների մասնակցությամբ։ Ավելի ուշ տեղի կունենան բանակցություններ ընդլայնված կազմով, որոնց կմիանան դիտորդ երկրները՝ Կուբան եւ Ուզբեկստանը։ Հանդիպման արդյունքների հիման վրա ղեկավարները հավանություն կտան մի շարք փաստաթղթերի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում եւ ԵՏՄ մյուս երկրներում եվրասիական ինտեգրման նկատմամբ հետաքրքրությունը սկսել է մարել. սոցիոլոգ
Ի սկզբանե շատ մեծ էնտուզիազմ եւ հետաքրքրություն կար եվրասիական ինտեգրման հետ կապված, բայց ժամանակի ․․․
ԵԱՏՄ-ի համար առաջնահերթություններից մեկը պետք է դառնա տեխնոլոգիական պոտենցիալի զարգացումը. Պուտին
Եվրասիական տնտեսական միության առաջնահերթություններից մեկը պետք է դառնա տեխնոլոգիական պոտենցիալի զարգացումը...
Պուտինը ԵԱՏՄ պետությունների ղեկավարներին առաջարկել է գնահատել զարգացման ռազմավարական ուղղությունները
Պուտինն առաջարկել է գնահատել զարգացման ռազմավարական ուղղությունները...
Պուտինը ԵԱՏՄ-ի համար խնդիր է համարել օտարերկրյա արժույթների օգտագործմամբ ստեղծվող վտանգների նվազեցումը
ԵԱՏՄ-ի համար հրատապ խնդիր է օտարերկրյա արժույթների օգտագործմամբ ստեղծվող վտանգների նվազեցումը...
ԵԱՏՄ-ն բազմաբեւեռ աշխարհի հզոր բեւեռ դառնալու հնարավորություններ ունի. Պուտին
ԵԱՏՄ-ն բազմաբեւեռ աշխարհի բեւեռներից մեկը դառնալու հնարավորություններ ունի, ասել է ՌԴ նախագահը...
Ծխախոտային և ալկոհոլային որոշ ապրանքներ ՀՀ-ում ենթակա են ԵԱՏՄ շրջանակում նույնականացման միջոցներով դրոշմավորման
Դրոշմավորումը նախատեսվում է սահմանել պարտադիր․ 2023թ․ մարտի 1-ից՝ ԱՏԳ ԱԱ 2402 (ծխախոտային արտադրանք) ծածկագրին դասվող ապրանքների համար...
Ամենաշատ