News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սարգիս Երիցյանի 25․11․2022թ․ վճռով Ա․Վիրաբյանի հայցը մասնակիորեն բավարարվել է: Այս մասին հաղորդագրություն է տարածել "Հայց" փաստաբանական գրասենյակը:

Հայտարարությունում ասվում է. «Դատարանը վճռեց․ ՀՀ արդարադատության նախարարությանը պարտավորեցնել վճարել Ամատունի Սասունիկի Վիրաբյանին՝ աշխատողին աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում՝ միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով; ՀՀ արդարադատության նախարարությանը պարտավորեցնել վճարել Ամատունի Սասունիկի Վիրաբյանին հատուցում՝ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար՝ միջին աշխատավարձի չափով, սկսած 07․09․2020 թվականից, մինչև պայմանագրով որոշված ժամկետի ավարտը՝ 27.11.2020 թվականը; ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի և Ամատունի Սասունիկի Վիրաբյանի միջև 27.11.2015 թվականին կնքված աշխատանքային պայմանագիրը համարել լուծված պայմանագրով որոշված ժամկետի հաջորդ օրը՝ 28.11.2020 թվականին:

Շնորհիվ փաստաբաններ Տիգրան Գրիգորյանի և Նաիրա Համբարձումյանի մասնագիտական ջանքերի, ինչպես նաև՝ դատավոր Սարգիս Երիցյանի օբյեկտիվ քննության՝ արդարությունը մասնակիորեն վերականգնվեց, թեև չի բացառվում, որ ՀՀ Արդարադատության նախարարությունը կբողոքարկի վերոնշյալ վճիռը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում։

Հիշեցնենք, որ ՀՀ Վճռաբեկ դատարանը 29․06․2022թ․ որոշել էր բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.06.2021 թվականի որոշումը՝ աշխատողին նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու պահանջների մասերով, և գործն այդ մասերով ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

«Հայց» փաստաբանական գրասենյակ

Գործի դատավարական նախապատմությունը

Հայցվորի ներկայացուցիչը հայցադիմում էր ներկայացրել դատարան ընդդեմ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի՝ 07.09.2020 թվականի թիվ 354-Ա հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու պահանջների մասին:

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի /դատավոր՝ Լ. Գրիգորյան/ 15.01.2021 թվականի վճռով Ամատունի Սասունիկի Վիրաբյանի հայցը բավարարվել էր:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.06.2021 թվականի որոշմամբ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի անունից ներկայացված վերաքննիչ բողոքը մերժվել էր և ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 15.01.2021 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

ՀՀ վճռաբեկ դատարանի 29.06.2022 թվականի որոշմամբ վճռաբեկ բողոքը բավարարվել էր և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.06.2021 թվականի որոշումը՝ աշխատողին նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու պահանջների մասով բեկանվել էր և գործն այդ մասով ուղարկվել էր ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ