News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանում խոշոր եղջերավոր կենդանիները համարակալվելու եւ հաշվառվելու են։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 9-ին, հրավիրված մամուլի ասուլիսին ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը։

Նա ասաց, որ այդ ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ, Ավստրիական զարգացման գործակալության, Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոն հիմնադրամի աջակցությամբ։

«Տեղի են ունենում բազմաթիվ բռնկումներ, որոնք համաճարակաբանները եւ անասնաբույժները պետք է կառավարեն։ Իսկ կենդանիների դեպքում չգիտենք նրանց գտնվելու վայրը, ունենք անորոշություն։ Շատ կարեւոր է, որ մենք կարողանանք իդենտիֆիկացնել կենդանուն։ Յուրաքանչյուր կենդանի իր ամբողջ կյանքի ընթացքում ունենում է մեկ իդենտիկ համար, եթե փակցված համարը ինչ-որ դեպքով վնասվում է, ապա այն փոխարինվում է նույն համարով։ Դա հնարավորություն է տալիս, որ մենք կարողանանք ապահովել կենդանական ծագման մթերքի հետագծելիությունը։ Արտաքին շուկաներում պահանջներից մեկը հենց հետագծելի սննդամթերքի առկայությունն է։ Երբ զարգանում են արտահանման շուկաները, այն նպաստում է, որպեսզի զարգանա նաեւ տեղի արդյունաբերությունը եւ անասնաբուծության ոլորտը։ Ֆերմերները հաճախ բողոքում են ֆինանսական ռեսուրսների հասանելիությունից, բանկերի համար նույնպես դժվարություն է առաջանում այդ ֆինանսական ռեսուրսները տրամադրել կենդանիների ձեռքբերման համար  կամ գրավի առարկա դարձնել կենդանիներին, որովհետեւ իրենց չեն կարողանում իդենտիֆիկացնել»,- նշեց փոխնախարարը։

Ավստրիական զարգացման գործակալության երեւանյան գրասենյակի ղեկավար Կլաուս Կապերի խոսքով՝ այս ծրագիրը բնակչության համար ապահովում է սննդային անվտանգություն. «Այն նաեւ կբարձրացնի արտադրանքի թափանցիկությունը։ Դա նաեւ կնպաստի ֆերմերի եկամտի հնարավորությունների աճին։ Կենդանու անձնագրի գոյությունը նաեւ բացում է տարբերի շուկաների դռները ֆերմերի համար։ Այն նաեւ կնպաստի նաեւ կենդանիների համար վարկային հնարավորությունների ստեղծմանը. նայում եք անձնագրին ու գիտեք՝ ինչ կենդանու հետ եք գործ ունենում»։

Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոնի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանն ասաց, որ 100 հազար գլուխ կենդանի արդեն համարակալված է, որոնց 30 տոկոսը ներառված է տեղեկատվական համակարգում. «Սկզբնական շրջանում անասնաբույժների միջոցով բուն համարակալման գործընթացն է տեղի ունենում։ Ծրագիրն իր մեջ պարունակում է լայն ինֆորմացիա, կենդանու մասին գրեթե բոլոր տեղեկատվությունը. երբ է ծնվել, հոր եւ մոր մասին տեղեկատվություն, ինչ միջոցառումների է ենթարկվել, որտեղ է գտնվում կենդանին, ում է պատկանում եւ որտեղից է եկել, նշվելու է նաեւ արոտավայրերը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ