News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 25
Տեսնել լրահոսը


ԱԺ-ում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը անդրադարձել է Ալիևի օգնականի կողմից արցախահայության իրավունքների մասին իր հայտարարության մեկնաբանությանը, որտեղ Հաջիևը պնդում էր, թե «Գրիգորյանի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը»:

«Վաշինգտոնում ադրբեջանական կողմի հետ անցկացված բանակցությունների սենյակում միայն հայկական կողմը չի եղել` ամերիկյան կողմն էլ է ներկա եղել։ Ինձ երբեմն թվում է` կան բաներ, որոնք հնարավոր չէ հերքել, որովհետև բազմաթիվ փաստական տվյալներ կան։ Այն, ինչ բանակցել ենք ադրբեջանական կողմի հետ, կա արձանագրություն, որի մասին ադրբեջանական կողմը տեղյակ է։ Զարմանում եմ, որ հերքվում են փաստված բաները»,–ասաց Գրիգորյանը։

Նրա խոսքով` հայկական կողմը շարունակելու է աշխատել, որպեսզի հասկանան, թե որն է պայմաններ ստեղծելու այն մեխանիզմը, որպեսզի ԼՂ–ի և Ադրբեջանի միջև քննարկում տեղի ունենա պայմանավորվածության շուրջ։ Գրիգորյանը հավելեց, որ վերջին շրջանում միջազգային գործընկերների հետ աշխատանքներում նկատել են, որ նրանց կողմից էլ հետաքրքրություն կա այս ուղղությամբ աշխատանքները շարունակելու։ Ուստի Գրիգորյանը հույս հայտնեց, որ կկարողանան հասնել իրենց նպատակներին։

Գրիգորյանը նշեց նաև, որ վաշինգտոնյան բանակցությունների ժամանակ հայկական կողմն իր հավանությունն է տվել այն հարցին, որ խաղաղության պայմանագիր կնքելն ու ԼՂ–ում ապրող հայերի իրավունքների և անվտանգության հարցերը պետք է տարանջատվեն։ Նրա խոսքով` այժմ, սակայն, երբ ԼՂ հարցով միջազգային մեխանիզմի վերաբերյալ որևէ հստակություն չկա, այն դժվարացնում է հայկական կողմին խաղաղության պայմանագրի կնքելու հարցով առաջ գնալ։

ԱԽ քարտուղարը հավելեց, որ Ադրբեջանի մեկ այլ մոտեցում է, թե Ղարաբաղի հարցը լուծված է, դա որևէ ձև չի օգնում առաջ ընթանալ։ Նրա խոսքով` ԼՂ հարցն ադրբեջանական կողմը համար դարձել է «փիղը սենյակում», այսինքն` խնդիրը կա, սակայն փորձում են ձևացնել, որ այն չկա։

Հիշեցնենք, որ երեկ Գրիգորյանը հայտնել էր, թե վաշինգտոնյան հանդիպումից հետո իր և Ադրբեջանի նախագահի օգնականի միջև համաձայնություն կար ստեղծելու միջազգային մեխանիզմ, որպեսզի ԼՂ-ն և Ադրբեջանը քննարկեն ԼՂ հայերի անվտանգությունն ու իրավունքները։ Այսօր Հաջիևը հայտարարել էր, թե նման բան չի եղել` բանակցություններում որևէ հարցի քննարկում չի նշանակում, որ այդ հարցի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ալիևն այցելել է սեփական ագրեսիայի կառուցվող հուշահամալիր
PMD Projects-ի տնօրեն Նարիման Թոփչուբաշևն ասել է, որ այգին ավելի քան ինը հեկտար տարածք է զբաղեցնում...
Փաստաբան. Ադրբեջանն օգտագործում է գերեվարված հայերին քաղաքական նպատակներով
Վերջին 14 տարիների ընթացքում Ադրբեջանը մշտապես փոխել է իր նարատիվներն ու փաստարկները։ Եթե ​​վերցնենք...
Պետրոսյան. Հայաստանը պետք է պարբերաբար բարձրացնի Բաքվում ապօրինաբար պահվող հայերի հարցը
Այս անգամ զրուցեցինք Հայ-գերմանական իրավաբանների միության նախագահ, Էրլանգեն-Նյուրնբերգի համալսարանի և Նյուրնբերգի սկզբունքների միջազգային ակադեմիայի դասախոս...
Պաշտպանելու ենք Հայաստանի սահմանների անխախտելիությունը. Հելսինկյան հանձնաժողովի նախագահ
ՀՀ-ի համար խաղաղության համաձայնագիրը կարեւոր է նրանով, որ վստահ լինի, որ Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններ չեն լինի...
11 անհայտ կորածների ընտանիքները եւս երկու ամիս կստանան 300 հազարական դրամները
44-օրյա պատերազմում քաղաքացիական անձանց շրջանում 11 անհայտ կորածների...
44-օրյա պատերազմում զոհված հերոսների մայրերը հրավիրվել են «Աբովյան» ՔԿՀ-ում կազմակերպված «Մեզ բացակա չդնեք» միջոցառմանը
ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի 19-ը և ավելի…
Ամենաշատ