News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ՀԻմք ընդունել ՏԻՄ օրենսգրքի 22-րդ հոդվածի 8-րդ կետը այսօր դիմում եմ ներկայացրել Գյումրու համայնքապետին որպեսզի վաղաժամկետ դադարեցվի Գյումրի համայնքի ավագանու անդամի իմ լիազորությունները: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի եղբայրը՝ Արման Բաղդասարյանը:

Նա նաեւ նշել է. «Որոշումը կապված է նախ և առաջ ՔՊ վարչության վերջին նիստին քաղաքական պատասխանատվության սկզբունքի վերահաստատումից:

Ի՞նչ է ասած քաղաքական պատասխանատվություն, ես ինքս այդ սկզբունքը ակտիվ առաջ եմ տարել, որը ավագանու մակարդակում իրենից ենթադրում էր՝ համաձայն չես թիմի որոշման հետ, անում ես չհամաձայնեցված քաղաքական հայտարարություններ, հանրային վատ վարք ես դրսևորում, կատարել ես որևէ հակաօրինական գործողություն ապա թվարկվածներից որևէ մեկի առկայության դեպքում բարի եղիր դնել մանդատը:

Իմ պարագայում հավանաբար դա կամ ժամանակին կուսակցությունից դուրս գալն է եղել կամ քաղաքային իշխանության սուր քննադատումը (բացատրություն չեմ ստացել):

Անկախ այն հանգամանքից, որ այս պահին ես կուսակցական չեմ (2022թ ապրիլից), այս սկզբունքները ամրագրվել են շատ ավելի շուտ (2021թ հոկտեմբերին) ու ես երբեք իմ խոսքից ու սկզբունքներից հետ չեմ կանգնում:

Շնորհակալություն բոլոր գործընկերներին համագործակցության համար, մաղթում եմ բեղմնավոր աշխատանք:

Նաև խոստացածի համաձայն կանրադառնամ իմ ձերբակալմանը, բայց ոչ հիմա»:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 25–ին, Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի եղբայրը՝ Արման Բաղդասարյանը,  բերման էր ենթարկվել, ապա  անձնական խուզարկությունից եւ մեքենայի զննությունից հետո ազատ էր արձակվել։ Մարզպետը հայտնել էր, որ խուզարկության եւ զննության արդյունքում ոչինչ չի հայտնաբերվել։ Նա մարզի ոստիկանապետից ակնկալել էր, որ դեպքի հանգամանքների մանրամասն ուսումնասիրություն կկատարվի, ընդհուպ ծառայողական քննության անցակացում։

«Այս մեգաիրադարձությունը իրականացվել է քաղաքացի Արման Բաղդասարյանի ապօրինի զենք, զինամթերք պահելու կասկածով։ Հիմքը եղել է օպերլիազոր Ն. Սիմոնյանի զեկուցագիրը, անմիջականորեն ծագած կասկածը։ Սակայն անձնական խուզարկության, մեքենայի զննման արդյունքում ոչինչ չի հարտնաբերվել, եւ Ա. Բաղդասարյանը ազատ է արձակվել... 
Հանրությունն իրավունք ունի տեղեկանալու, թե օպերլիազոր Ն. Սիմոնյանի զեկուցագրի հիմքում ինչ փաստեր ու շարժառիթներ են եղել, նաեւ այն, թե որքան վտանգավոր է հասարակության համար Ա. Բաղդասարյանը»,– գրել էր Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ