News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 9-ին ընդունել է ՀՀ-ում Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Սմաիլ Բենամարային: Շնորհավորելով դեսպանի նորամուտը Հայաստան` ՀՀ ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի հայ-ալժիրյան հարաբերությունների զարգացմանը:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ արաբական ուղղությունը կարեւոր է, եւ արաբական շատ երկրների հետ քաղաքական երկխոսության ու միջազգային հարթակներում համագործակցության բազում հաջողված օրինակներ կան:

Երկուստեք կարեւորվել է միջխորհրդարանական հարաբերությունների ամրապնդումը, ինչը երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցության նոր էջ կբացի` հիմնված գործընկերության եւ մեծ հեռանկարների վրա:

Հանդիպման ավարտին արձանագրվել է, որ դեկտեմբերի 30-ին կլրանա Հայաստանի եւ Ալժիրի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, եւ այն լավ առիթ է` նախանշելու առարկայական օրակարգեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ