News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիան եւ Չինաստանը խոստացել են առաջնահերթություն տալ հարաբերություններին իրենց արտաքին քաղաքականության շրջանաում եւ ստեղծել համագործակցության եւ համերաշխության մոդել զարգացող երկրների համար: Այս մասին ասվում է երկրների միջեւ կայացած գագաթաժողովի արդյունքներով համատեղ հայտարարության մեջ։

Կողմերը վերահաստատել են, որ շարունակելու են ամուր աջակցությունը փոխադարձ շահերին, աջակցել միմյանց ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության պահպանման գործում, համատեղ ջանքեր գործադրել պետությունների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքի, միջազգային իրավունքի նորմերի եւ միջազգային հարաբերությունների հիմնական սկզբունքների պաշտպանության համար։ Սաուդական կողմը հաստատել է իր հավատարմությունը մեկ Չինաստանի սկզբունքին, հաղորդում է SPA պետական լրատվական գործակալությունը:

Ավելին, չինական կողմը աջակցություն է հայտնել Թագավորությանը՝ պահպանելու իր անվտանգությունն ու կայունությունը եւ վերահաստատել է իր մերժումը Սաուդյան Արաբիայի Թագավորության ներքին գործերին միջամտելու ցանկացած գործողության։  

Բացի այդ, նրանք ընդգծել են բոլոր ոլորտներում համատեղ գործողությունների շարունակման, երկու երկրների միջեւ համակողմանի ռազմավարական գործընկերության շրջանակում հարաբերությունների խորացման եւ հեռանկարային նոր հորիզոններ դուրս գալու կարեւորությունը:

Կողմերը կարեւորել են Սաուդյան Արաբիայի եւ Չինաստանի բարձր մակարդակի համատեղ կոմիտեի միջոցով համագործակցության ընդլայնումը՝ ընդհանուր նպատակներին հասնելու համար, երկու երկրների միջեւ համագործակցության ընդլայնումը բոլոր ոլորտներում եւ երկու երկրների կառավարության եւ մասնավոր հատվածի միջեւ կապի ակտիվացումը։

Ինչ վերաբերում է էներգետիկայի ոլորտին, երկու կողմերն էլ հաստատել են, որ այս ոլորտում իրենց համագործակցության ընդլայնումը համարվում է կարեւոր ռազմավարական գործընկերություն։ Երկու կողմերն էլ բարձր են գնահատել նավթի առեւտրի ծավալը եւ համագործակցության ամուր հիմքը՝ շնորհիվ Թագավորության հարուստ նավթային ռեսուրսների եւ Չինաստանի լայն շուկաների: Նրանք նաեւ նշել են, որ նավթի ոլորտում համագործակցության զարգացումն ու ամրապնդումը բխում է երկու կողմերի ընդհանուր շահերից։ Բացի այդ, նրանք ընդգծել են նավթի համաշխարհային շուկաներում կայունության կարեւորությունը։

Կողմերը կարեւորել են «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում համատեղ համագործակցության խորացումը, ինչպես նաեւ տարածաշրջանի երկրներում եւ Եվրոպայի ու Աֆրիկայի էներգասպառող երկրներում էներգետիկ նախագծերում համատեղ ներդրումները:    

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ