News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Կառավարությունը մեծ ծրագրեր ունի. Ավելին՝ այն արդեն իրականացրել է բազմաթիվ եւ բավականին մեծածավալ ծրագրեր։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստում Հայաստանի Հանրապետության եւ Զարգացման ասիական բանկի միջեւ 2022թ. նոյեմբերի 17-ին ստորագրված «Ֆինանսահարկային ծրագրի կայունության եւ ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր» վարկային համաձայնագրի եւ 2022թ. նոյեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Զարգացման ֆրանսիական գործակալության միջեւ ստորագրված N САМ 1016 01 վարկային համաձայնագրի վավերացման հարցի քննարկման ժամանակ հայտարարեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից  խորհրդարանի փոխխոսնակ Հակոբ Արշակյանը՝ պատասխանելով «Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանի քննադատությանը։

Խոսքն, ըստ նրա, մասնավորապես, ճանապարհային շինարարության մասին է։ Նա նշեց, որ կառավարության նախաձեռնած եւ ներկայացրած բազմաթիվ ծրագրերում եւ նախագծերում կարող են հայտնաբերվել որոշակի թերություններ եւ բացթողումներ։ Սակայն դա, ըստ ԱԺ փոխխոսնակի, միանգամայն նորմալ է ու բնական։

«Ուզում եմ որոշ թվեր ներկայացնել, որպեսզի մեր հայրենակիցների մոտ որեւէ թյուրիմացություն չառաջանա։ Միայն 2018-2019 թվականներին կառուցվել է այնքան ճանապարհ, որքան նախորդ 7-8 եւ անգամ 10 տարիների ընթացքում», - վստահեցրեց նա։

Ավելին, իշխող կուսակցության ներկայացուցիչը հիշեցրեց, որ նախորդ 2 տարիների ընթացքում կառավարությունը կրկնապատկել է գիտության ոլորտի ծախսերը ավելի քան 2 անգամ եւ մտադիր է ավելի քան 500 դպրոց  կառուցել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2024-ի. փետրվարին 431 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2024 թ. փետրվար ամսվա…
ՀՀ-ում փողոցային շարժական առեւտուրը կկարգավորվի նաեւ մարզերում. փոխնախարար
Փողոցային շարժական առեւտուրը կկարգավորվի նաեւ մարզերում...
Համլետ Սահակյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով...
«Fly Arna» ավիաընկերության լիցենզիան դադարեցվել է ինքնաթիռներ չունենալու պատճառով. փոխնախարար
«Fly Arna» ավիաընկերության լիցենզիան դադարեցվել է...
ՀՀ-ում կզրկեն արտասահմանում կազմակերպված ինտերնետ տոտալիզատորներին մասնակցելու հնարավորությունից
Պետք է արգելվի արտասահմանում կազմակերպված ինտերնետ տոտալիզատորներին մասնակցելու հնարավորությունը...
ՀՀ իշխանությունները հրաժարվել են մասնավորեցնել Վրաստանի սահմանին մոտ գտնվող օդանավակայանը
Ստեփանավանի մոտ գտնվող օդանավակայանը հանվել է մասնավորեցման ենթակա գույքի ցուցակից...
Ամենաշատ