News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը NEWS.am-ի հետ զրույցում պարզաբանեց, թե ինչու այդպես էլ կյանքի չկոչվեց Գյումրիում ազատ տնտեսական գոտի ստեղծելու որոշումը, որը կայացվել էր դեռեւս 2019-ին:

«Ես պետք է բացատրեմ, թե սովորաբար դա ոնց է տեղի ունենում. գալիս են ընկերություններ իրենց առաջարկով, կառավարությունը գնահատում է այդ ընկերությունների ունակությունները, հնարավորությունները, իրենց հետ որոշակի  ներդրումային ծրագիր են հաստատում, որոշակի կարգավորումների խոստումներ են տրվում եւ այլն: Կովիդի եւ որոշ այլ հանգամանքների պատճառով, այն ընկերությունը, որը պետք է դա աներ, չի արել: Առանձնապես որեւէ բան չէին արել, մենք էլ կարիք չտեսնաք երկարացնել այդ ընկերությանը տրված ժամանակահատվածը իրենց անհրաժեշտ ներդրումներն անելու համար»,-ասաց նախարարը:

Նա տեղեկացրեց, որ հիմա կա Շիրակի չոր նավահանգիստ նախագիծը, որը համարյա թե նույն բանն է, բայց այստեղ ոնց որ առաջնորդություն իր վրա է վերցրել կառավարությունը. «Մենք արդեն ունենք հայեցակարգը պատրաստ եւ հանրային ներդրումային կոմիտեի մոտակա նիստում քննարկելու ենք այդ ծրագրի իրագործումը: Նախնական տվյալները մեզ թույլ են տալիս ասել, որ կառավարությունը դրական վերաբերմունք կձեւավորի, բայց ամեն ինչ կախված է լինելու հանրային ներդրային կոմիտեից, որը մինչեւ տարվա վերջ տեղի կունենա:

Եթե Հանրային ներդրումային կոմիտեն դրական եզրակացություն տվեց, մենք մանրամասն տեխնիկատնտեսական հետազոտության փուլ ենք անցնելու եւ եթե այդ փուլն էլ դրական արդյունքներով եկավ, այսինքն եթե պարզվի, որ այդ նախագիծը Հայաստանի համար շահավետ է, դրանից հետո մենք պետություն-մասնավոր համագործակցության միջոցով պետք է ներգրավենք օպերատոր, որը կսկսի ներդրումներ անել եւ տարբեր տիպի  ընկերություններ հրավիրել այդ արդյունաբերական գոտի՝ իրենց արտադրությունները հիմնելու համար:

Եթե ամեն ինչը ճիշտ գնա, ապա Գյումրիում 2-3 տարվա ընթացքում կստեղծվի 20-40 հազար աշխատատեղ»,-ընդգծեց Քերոբյանը:

Գյումրիում խոստացված ազատ տնտեսական գոտին կյանքի չի կոչվում. ընկերությունը գործունեությունը դադարեցրել է

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ