News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Պետական պահպանության ծառայությունը դուրս կգա ԱԱԾ կազմից։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստում «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ այդ բարեփոխումը կիրականացվի անվտանգության համակարգի բարեփոխումների շրջանակում։ Բացի այդ, ավելի վաղ նախագահի պաշտոնից հեռացող անձին տրամադրվում էր ցմահ պետական պահպանություն։ Իսկ հիմա այդ ծառայությունը կմատուցվի հրաժարականից հետո 7 տարվա ընթացքում, իսկ վարչապետի դեպքում ՝ 10 տարվա ընթացքում։ 

Այնուամենայնիվ, ժամկետների երկարաձգումը հնարավոր է, սակայն միայն գործող վարչապետի համապատասխան որոշման առկայության դեպքում։ Փոփոխություններով նախատեսվում է պետական պահպանության տրամադրում ոչ միայն գործող վարչապետին, այլեւ նրա հետ ապրող եւ նրան ուղեկցող ընտանիքի անդամների։

«Պետական պահպանության ծառայության պետի պաշտոնն այսուհետ կդառնա ոչ թե ռազմական, այլ վարչական։ Նրան նշանակելու է անձամբ վարչապետը։ Ընդ որում, պետական պահպանության ծառայության պետը կունենա մի քանի տեղակալ։ Նրանց մի մասը կլինեն զինվորականներ։ Նրանց նշանակելու է նախագահը, իսկ մյուսներին՝ վարչապետը»,-պարզաբանեց Գրիգորյանը։ 

Առաջարկվող փոփոխությունները կհանգեցնեն պետական պահպանության պետի եւ նրա տեղակալների աշխատավարձի բարձրացմանը։ Օրինակ՝ պետական պահպանության պետը կստանա նույն աշխատավարձը, ինչ ազգային անվտանգության ծառայության տնօրենը, ոստիկանապետն ու ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահը (793 680 դրամ՝ ներառյալ հարկերը)։ Այսպիսով, պետական պահպանության ծառայության պետի աշխատավարձը կավելանա 132 հազար դրամով։

Օրենսդրական փաթեթով փոփոխություններ են նախատեսվում նաեւ վարչապետի, նախագահի, Ազգային ժողովի նախագահի եւ նրանց ընտանիքների անդամների առողջության պահպանման ուղղությամբ:

Առաջարկվում է չեղարկել անձնական բժշկի տրամադրումը ենթադրող դրույթը։ Փոխարենը վերոնշյալ անձանց խումբը բուժվելու է բուժհաստատություններում, սակայն պետության եւ պետական բյուջեի հաշվին։

Օրենսդրական նախաձեռնության հեղինակների կարծիքով՝ առաջարկվող փոփոխությունները ԱԱԾ-ին թույլ կտան կենտրոնանալ իր անմիջական գործառույթների եւ պարտականությունների վրա, մասնավորապես՝ հակահետախուզության վրա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ