News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Պետական պահպանության ծառայության՝ որպես առանձին կառույցի ձեւավորման շրջանակում իշխանության կողմից նախաձեռնվել են քննարկումներ։ Խոսքը, մասնավորապես, պետական պահպանության ծառայության, ազգային անվտանգության ծառայության եւ ներքին գործերի նախարարության աշխատակիցների աշխատավարձերը մինչեւ 100 տոկոս, այսինքն՝ կրկնակի բարձրացնելու մասին է՝ ատեստավորում անցկացնելով միջոցով։Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստում «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ իշխանությունն այդպիսով ցանկանում է պայմաններ ստեղծել, որոնք կնպաստեն պետական համակարգի աշխատակիցների շահագրգռվածության բարձրացմանը։ «Դա կնպաստի նրան, որ վերջիններս անձնական ջանքեր գործադրեն սեփական աշխատավարձերը բարձրացնելու համար»,-պարզաբանեց Գրիգորյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ