News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ադրբեջանը գործում է այն ոգով, որով գործել է առնվազն այս տարվա սկզբից, այն է՝ ձգտում է ուժային ճնշում գործադրել Հայաստանի եւ Ղարաբաղի վրա, ինչպես նաեւ ակնարկում է, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահներն իր համար անցանկալի են։ Այս մասին NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդաշարի թողարկման ժամանակ ասաց ՌԴ ԱԳՆ ՄՀՄՊԻ (МГИМО) միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Նիկոլայ Սիլաեւը։

Փորձագետը նշեց, որ դա տեղի է ունենում ի հեճուկս այն բանի, որ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների մասնակցությամբ բոլոր գագաթաժողովների ամփոփիչ հռչակագրերը կետեր են պարունակում այն մասին, որ կողմերը հավանություն են տալիս ռուս խաղաղապահների գործունեությանը։ «Կարծում եմ՝ խնդիրն այստեղ այն է, թե ինչպես է զարգանում ռուսական հատուկ ռազմական գործողությունը Ուկրաինայում։ Բոլորին հասկանալի է, որ այս գործողությունը Ռուսաստանից մեծ ջանքեր ու ռեսուրսներ է պահանջում։ Միջազգային հարաբերությունների որոշ մասնակիցների թվում է, որ հենց հիմա, երբ Ռուսաստանի ուշադրությունը շեղված է, պետք է ճնշումը մեծացնել, քանի որ եթե այդ ճնշումը մեծանա, ապա Ռուսաստանը ինչ-որ պահի կզիջի եւ կվերանայի իր մոտեցումները ե՛ւ խաղաղապահ առաքելությանը, եւ տարածաշրջանային անվտանգության այլ հարցերին։ Չեմ կարծում, որ նման վերանայում հնարավոր է, բայց միեւնույն ժամանակ չեմ ակնկալում, որ ճնշումը կդադարի»,- նշեց փորձագետը։

Նրա կարծիքով՝ Ռուսաստանը էսկալացիայի ռիսկերն առաջին հերթին բանակցությունների միջոցով կնվազեցնի։ «Նման բանակցություններ ընթանում են, դրանք շատ ինտենսիվ են։ Բայց հանգամանքներն այնպիսին են, որ ճնշումներն, ըստ ամենայնի, կշարունակվեն, եւ, ցավոք, այդ ճնշման սահմանները, մասշտաբներն ու աստիճանը Ադրբեջանն այժմ գործնականորեն է ստուգում։ Տեսականորեն, ցավոք, ես չեմ կարող պատասխանել այն հարցին, թե որո՞նք են սահմանները, թեեւ կցանկանայի»,- հավելեց Սիլաեւը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ