News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Նոր բարեփոխումները պետական պահպանության ծառայությունը կվերածեն ուժային ռազմականացված գործիքի, որը կհայտնվի գործող իշխանության ձեռքում։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ԱԺ արտահերթ նիստում «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ հայտարարեց «Հայաստան։ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

Այս գործիքը, ինչպես նշեց Մինասյանը, իշխանությունը կօգտագործի ինչպես ընդդիմախոսներին, այնպես էլ շարքային քաղաքացիներին ահաբեկելու համար։ Նա, մասնավորապես, հիշեցրեց, որ պետական պահպանության ծառայության ներկայացուցիչները բազմիցս ուժ են կիրառել ինչպես փողոցում բողոքող քաղաքացիների, այնպես էլ ԱԺ նիստերի դահլիճում՝ ընդդիմության դեմ։ Մինասյանը նաեւ հիշեցրեց, որ դիպուկահարները՝ գտնվելով ավտոմեքենաներում եւ խորհրդարանի շենքում, ցուցարարներին պահել են նշանառության տակ։ 

Պատգամավորը դժգոհեց նաեւ օրենքում օգտագործված դրույթներից։ Այսպես, ծառայության աշխատակիցները չեն կարողանա որեւէ գործողություն ձեռնարկել վարչապետի նկատմամբ, եթե վերջինս խախտում է օրենքը։ «Այսինքն, եթե վաղը վարչապետը որեւէ մեկի ճակատին ատրճանակ դնի, պետական պահպանության աշխատակիցները չեն կարողանա եւ չեն խոչընդոտի դրան։ Ավելին, նրանք պետք է աջակցեն նրան այդ հարցում»,-տարակուսանք հայտնեց Արծվիկ Մինասյանը։

Իր հերթին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Մինասյանի մտավախությունները համեմատեց «Կիկոսի մահը» հեքիաթի հետ: «Վարչապետը չի կրակի, քանի որ ընտրված վարչապետին դա պետք չէ»,-ասաց նա։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ