News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Դավինչի» տուրիստական ընկերությանը պատկանող անշարժ գույքերը հրապարակային սակարկությունների միջոցով վաճառելու որոշման պահին դատարանին հայտնի չի եղել քննիչի կողմից կալանք կիրառված լինելու մասին տեղեկությունը։ Այս մասին NEWS.am-ին պարզաբանեցին Սնանկության դատարանից։

«ՀՀ սնանկության դատարանը հարկ է համարում պարզաբանել, որ նշված որոշման կայացման պահին այդ գույքերի նկատմամբ քննիչի կողմից կալանք կիրառված լինելու մասին տեղեկություն դատարանին հայտնի չի եղել։ Հորդորում ենք ձեռնպահ մնալ դատական իշխանության կայացրած ակտերի վերաբերյալ անհիմն գնահատականներ տալուց»,- նշվում է պարզաբանման մեջ։

Նշենք՝ փաստաբան Րաֆֆի Ասլանյանը հայտարարել էր, որ Սնանկության դատարանը թույլատրել է «Դավինչի» ՍՊԸ-ի տնօրենին պատկանող անշարժ գույքերը հրապարակային սակարկությունների միջոցով վաճառել այն պարագայում, երբ քրեական վարույթով, քննիչի որոշմամբ, կալանք է դրված այդ գույքերի վրա:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ