News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ոչ մի ապագա՝ բացի հայկականից։ Մենք պատրաստ ենք Ադրբեջանի հետ հարեւանություն անել, նորմալ հարաբերություններ ունենալ, բայց անկախ կարգավիճակի հարցը չի կարող բանակցությունների կամ քննարկման առարկա լինել։ Այս մասին ֆրանսիական «Ֆրանս 24» պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

Անդրադառնալով 44–օրյա պատերազմից հետո Արցախում ստեղծված իրավիճակին, նախագահը խոսել է հումանիտար խնդիրներից, նշել, որ Կառավարության  հիմնական խնդիրը  40 հազար տեղահանված արցախցիների համար անհրաժեշտ պայմանների ստեղծումն է։

«Ցավոք, Ադրբեջանի պատճառով շատ մարտահրավերներ ենք ունենում, շատ խնդիրների հետ ենք բախվում, Ադրբեջանը ջանում է ցանկացած միջոցներով մեզ խանգարել իր սադրիչ գործողություններով, խաղաղ բնակչության նկատմամբ մշտական հրաձգություններով, իսկ վերջերս էլ որոշակի խնդիրներ ենք ունեցել Լաչինի միջանցքով երթեւեկության հետ կապված, ի դեպ, դա մեր միակ կապն է արտաքին աշխարհի հետ, հնարավոր բոլոր միջոցներով փորձում ենք մնալ կանգուն»,– ասել է Արայիկ Հարությունյանը:

Արցախի նախագահն իր երախտագիտությունն է հայտնել Ֆրանսիային՝ դեռեւս 2020 թվականից  մինչ այժմ ընդունված 4 հայանպաստ եւ Ադրբեջանին դատապարտող բանաձեւերի համար։

«Մեզ պետք է աջակցի միջազգային հանրությունը, այդ թվում՝ Ֆրանսիան, բայց, դժբախտաբար.... Անկասկած մենք ավելի կարիքն ունենք, քան բարոյական աջակցությունն է։ Այս տեսանկյունից պատերազմից հետո  սա իմ առաջին այցելությունն է Եվրոպա, ես որոշել եմ սկսել Ֆրանսիայից, քանի որ Ֆրանսիայի քաղաքական դաշտը, հասարակական կարծիքը շատ ակտիվ ու միաբանված են Արցախի հարցի վերաբերյալ: Մենք հույս ունենք, որ Ֆրանսիան չի սահմանափակվի դրանով, եւ այդ աջակցությունը օրինակ կհանդիսանա մյուս պետությունների համար: Նրանք նույնպես կներգրավվեն մեր հիմնախնդրի արդյունավետ կարգավորման ընթացքին, որի ճանապարհը բացում է հենց Ֆրանսիան»,- ասել է Հարությունյանը:

Արցախի նախագահը շեշտել է, որ հայ ժողովուրդը նոր ցեղասպանության վտանգի առջեւ է հայտնվել, քանի որ «Արցախին միայնակ թողնելը, նշանակում է Արցախի բնակչությանը թողնել ֆիզիկական ոչնչացման»:

«Մենք չենք կարող թողնել մեր հայրենիքը, հազարամյակներ շարունակ մենք այդտեղ ապրում ենք ու կշարունակենք ապրել»,– ասել է նա։

Հաղորդավարի հարցին, թե արդյոք Արցախի չլինելու դեպքում վտանգ է սպառնում Հայաստանին, Հարությունյանը պատասխանել է.

«Միանշանակ, Ադրբեջանն ու Թուրքիան չեն թաքցնում իրենց ծրագրերը Սյունիքի վերաբերյալ եւ Զանգեզուրի միջանցքի պատրվակի տակ հավակնում են ՀՀ ամբողջ տարածքին: Մենք գիտակցում ենք, որ այսօր միայն Արցախի մասին չէ խոսքը, ամբողջ ՀՀ-ն է վտանգված, ամբողջ հայ ժողովուրդը, եւ սեպտեմբերյան զարգացումները, երբ ադրբեջանական զորքերը ներխուժեցին ՀՀ տարածք, դրա վառ ապացույցն են»:

Անդրադառնալով հարցին, թե խաղաղության բանակցություններում կան նաեւ միջնորդներ Ռուսաստանը, ԱՄՆ–ն ու Ֆրանսիան, արդյոք ինքը հաղորդակցվում է այդ միջնորդների հետ, Արայիկ Հարությունյանն ասել է, թե ոչ մեկը Արցախի հետ չի բանակցում։

«Ադրբեջանը հրաժարվում է մեզ հետ ցանկացած բանակցությունից։ Մենք հումանիտար հրատապ հարցերով կապ ունենք Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, բայց երբեք Արցախի կարգավիճակի, ապագայի կամ որեւէ քաղաքական հարցով։ Ես առավել քան ափսոսում եմ, որ չկան նման բանակցություններ նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, ինչպես նաեւ միջազգային միջնորդների հետ»,– ասել է նա։

Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ Արցախը չի կարող զիջել իր անկախությունը եւ համաձայն ՄԱԿ կանոնադրության, պայքարելու են մինչեւ վերջ։

«Ոչ մի ապագա՝ բացի հայկականից։ Մենք պատրաստ ենք Ադրբեջանի հետ հարեւանություն անել, նորմալ հարաբերություններ ունենալ, բայց անկախ կարգավիճակի հարցը չի կարող բանակցությունների կամ քննարկման առարկա լինել»,– ընդգծել է Արցախի նախագահը։

Հարցին, թե չի՞ քննարկվում արդյոք Հայաստանի հետ միացման տարբերակը, Արցախի նախագահն ասել է, որ յուրաքանչյուր արցախցու երազանքն է հայկական երկու պետությունների միավորումը, սակայն հասկանում են, որ միջազգային իրավունքի տեսանկյունից դա դեռեւս իրատեսական չէ:

«Մենք պատերազմի կողմնակից չենք, մենք խաղաղության կողմնակից ենք, պարզապես ցանկանում ենք, որ մեր իրավունքները ճանաչվեն, եւ, վերջապես, խաղաղություն հաստատվի մեր տարածաշրջանում»,- ասել է Արայիկ Հարությունյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ