News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ ԵԱՏՄ անդամ պետությունները գազի միասնական շուկա ձեւավորելու հարցում պատրաստ չեն շտապել, պետությունները վերոնշյալ հարցերը մինչեւ 2025 թվականը կկարգավորեն երկկողմ հիմունքներով։

«Դե ինչ, պայմանավորվել ենք, որ հանգիստ կշարունակենք այս ընթացքը, ավելին անելու ի վիճակի չենք։ Եվ ոչ միայն Ռուսաստանը, ինչպես պարզվում է, պատրաստ չէ նման կտրուկ շարժումների, այլ գրեթե բոլոր երկրները, որոնք այսօր արդյունահանում կամ գնում են իրականացնում, օրինակ, գազի ոլորտում»,- Լուկաշենկոյի խոսքերն է մեջբերել Բելառուսի նախագահի պաշտոնական կայքը։

Բելառուսի նախագահը հիշեցրել է, որ 2025 թվականին ԵԱՏՄ-ի գործընկերները պետք է մտնեն ընդհանուր էներգետիկ շուկաներ, այդ թվում՝ գազի։ Ուստի, ըստ նրա, մինչեւ այդ, վերոնշյալ հարցերը կլուծեն երկկողմ ձեւաչափով՝ ըստ երկրների պայմանավորվածության։

«Մենք պայմանավորվեցինք, քանի որ շուկան աշխատելու է 2025 թվականից. եկեք այստեղ իրար չտանջենք, այլ երկկողմ սկզբունքի հիման վրա կարգավորենք այդ հարցը։ Նեղ ձեւաչափով (Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստեր) մենք պայմանավորվել ենք այդ հարցի շուրջ»,- ասել է Լուկաշենկոն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ