News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ լրացուցիչ մոբիլիզացիայի մասին խոսք չկա, ռոտացիան հնարավոր է արդեն մոբիլիզացվածների ներսում, հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։

«Այս պահին նման գործոններ չկան։ Ես ձեզ ասացի, որ զորահավաքի շրջանակներում 300 հազարն է զորակոչվել... 150 հազարը խմբավորված են, որոնց միայն կեսը, ավելի ճիշտ, 77 հազարից մի փոքր ավելին են մարտական ​​ստորաբաժանումներում գտնվում», - հայտնել է Պուտինը՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին հաջորդած մամուլի ասուլիսում՝ պատասխանելով հարցին այն մասին, թե ինչ գործոններ կարող են ազդել որոշման փոփոխության վրա՝ հանգեցնելով մասնակի մոբիլիզացիայի վերսկսմանը։

Պուտինի խոսքով՝ «մնացած կեսը՝ կա՛մ երկրորդային, կա՛մ երրորդային դիրքերում են, ինչն իրականում տարածքային զորքերի դերն է»։

«Եւս 150 հազարն ընդհանրապես խմբավորվախ չեն, այս տղաները մարզահրապարակներում եւ ուսումնական կենտրոններում են։ Սա մարտական ​​ռեզերվն է, ուստի հավելյալ մոբիլիզացիայի մասին հիմա խոսք չկա»,- ընդգծել է նա։

Խոսելով մոբիլիզացվածների ներսում հնարավոր ռոտացիայի մասին՝ նախագահը նշել է, որ այդ հարցն իսկապես քննարկվել է։

«Իրավիճակին պետք է նայել զարգացման տեսանկյունից, միգուցե որոշ կազմավորումներ փոփոխվեն, սակայն դրանք դեռեւս ռազմական կազմի կարգավիճակ կունենան: Պետք է նայեք, սա պաշտպանության նախարարությունն է, Գլխավոր շտաբը կքննի եւ որոշում կկայացնի այդ հարցով»,- պարզաբանել է Պուտինը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ