News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի հակահայկական քարոզչությանն ամենից շատ օգնում է Հայաստանի ներկայիս իշխանությունը։ Այս մասին դեկտեմբերի 9-ին կայացած քննարկման ժամանակ հայտարարեց Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան։

Նրա խոսքով՝ Հայաստանի համար ամենախնդրահարույցը հայի դեմոնացված կերպարի ընկալումն է, որը հայատյացության հիմքն է եւ որի վրա ձեւավորվում է ադրբեջանցու՝ որպես քաղաքացու ինքնագիտակցությունը:

«Մեզ համար ամենավտանգավորն ու խնդիրն ադրբեջանական պետական քարոզչության աշխատանքն է, որն Ադրբեջանում քաղաքացուն ոչ մի շանս չի թողնում նրա ազդեցության տակ չընկնելու։ Նրանք շարունակում են ատել հայերին, փորձում են մեր հաշվին բարձրացնել իրենց կենսամակարդակը։ Նրանք կգնան մինչեւ վերջ՝ այդ նպատակին հասնելու համար։ Նրանք ամեն ինչ կանեն, որ մենք այստեղ չլինենք»,-նշեց Էլիբեգովան։ 

Փորձագետը չբացառեց, որ ընդդիմության հանրահավաքներին ավելի շատ քաղաքացիների բացակայության պատճառը, հավանաբար, ոչ թե այն է, որ իրենք աջակցում են իշխանությանը, այլ այն, որ  խնդիրը ընդդիմության մեջ է:

Նա կարծում է, որ ընդդիմության պայքարը պետք է լցված լինի բովանդակությամբ եւ օրակարգով։

«Ի՞նչ պատճառով սովորական քաղաքացին պետք է գնա ընդդիմության հետեւից։ Սա գլխավոր հարցերից մեկն է։ Ընդդիմությունը պետք է հստակ բացատրի խորհրդարան վերադառնալու պատճառները»,-նշեց Էլիբեգովան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ