News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողները օրերս բացահայտել են մի քանի հանցավոր դեպք։ Նոյեմբերի 29-ին Մեծամորի 24-րդ շենքի մոտ ձերբակալել են 56-ամյա մի տղամարդու։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մի քանի գրամ քաշով 2 փաթեթ՝ մարիխուանայի նմանվող զանգվածով։ Մեծամորցին հայտնել է, որ հայտնաբերվածը թմրամիջոց է։ Օրեր անց՝ դեկտեմբերի 2-ի առավոտյան, Մեծամորի ոստիկանները Երևան-Արմավիր ճանապարհին ձերբակալել և Մեծամորի բաժին են տարել Հայթաղ գյուղի 71-ամյա մի բնակչի։

Նրա խուզարկությամբ հայտնաբերվել են հրացան ու 16 մմ տրամաչափի 22 փամփուշտ։ Նույն օրը ոստիկանության Մեծամորի բաժնում գրանցվել է ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպք։ Ակնալիճում բնակվող 64-ամյա տղամարդը ներկայացրել է «TT» տեսակի ատրճանակ և 7,62 մմ տրամաչափի 9 փամփուշտ։ Նա հայտնել է, որ դրանք գտել է հանգուցյալ եղբոր գործիքները դասավորելիս:

Բոլոր դեպքերով հանգամանքները պարզվում են։

Տպել
Ամենաշատ