News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հարավկորեական Chosun Ilbo լրատվականը հայտնել է, որ Հյուսիսային Կորեայում երկու ուսանողներ մահապատժի են ենթարկվել` հարավկորեական դրամաներ դիտելու համար եւ դրանք զանգվածաբար տարածելու համար, գրում է Mothership-ը:

ԶԼՄ-ների ունեցած տվյալների համաձայն՝ մահապատիժներն իրականացվել են հոկտեմբերի սկզբին։ Դատավճիռը, ենթադրաբար, հիմնված է ԿԺԴՀ-ի մշակութային օրենքի վրա, որը քրեականացնում է հարավկորեական ժամանցային բովանդակություն դիտելը կամ այն ​​երկիր ներմուծելը: Աղբյուրների համաձայն՝ մահացածները ուսանողներ են եղել:

Նրանց բռնել են՝ դրամաների պատճեններն իրենց ընկերներին փոխանցելիս: Ըստ աղբյուրների՝ ուսանողներին բռնելու համար Հյուսիսային Կորեայի իշխանությունները լրտեսների մասնակցությամբ գործողություն են կազմակերպել։ Բացի այդ, Chosun Ilbo-ի խոսքով, մահապատժի ենթարկվածները 18 տարեկանից ցածր են եղել. նրանց վրա կրակել են։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ