News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը խորհրդակցություն է անցկացրել Ստեփանակերտի քաղաքապետարանի անձնակազմի հետ և հանդիպում ունեցել թիվ 1 դպրոցում:

Պետնախարարի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Արցախի վարչական շրջաններում հանդիպումներից հետո՝ Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանն այսօր Ստեփանակերտի Խ. Աբովյանի անվան թիվ 1 դպրոցում խորհրդակցություն է անցկացրել Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի և քաղաքապետարանի աշխատակիցների հետ, ծանոթացել մայրաքաղաքի խնդիրներին: Քննարկվել են հիմնականում ենթակառուցվածքների զարգացմանը վերաբերող հարցեր:

 Խորհրդակցությունից հետո պետնախարարը հանդիպում է ունեցել ավագանու անդամների, քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հաստատությունների ղեկավարներ հետ: Նշելով, որ հանդիպումների առաջին շարքն սկսել էր Բերդաձորի ենթաշրջանի Մեծ Շեն, Հին Շեն համայնքներից՝ ծանոթանալով փոքր համայնքների հոգսերին, Ռուբեն Վարդանյանն ասել է, որ այսօր եկել է լսելու մայրաքաղաքի խնդիրների մասին:

 Հանդիպման մասնակիցների հարցերն ու մտահոգությունները հիմնականում վերաբերել են անվտանգությանը, Արցախի ապագային, մայրաքաղաքում ապաստարանների առկայությանն ու դրանց պահպանմանը, դպրոցների շենքային պայմանների բարելավմանը, մարզասրահների բացակայությանը և այլն:

 Պետնախարարը նշել է, որ խնդիրներին ծանոթանալը թույլ է տալիս սահմանել առաջնահերթությունները, հասկանալ և տեսնել, որտեղ՝ որ հարցն է առավել սուր և փորձել առաջին հերթին դրանց լուծումներ գտնել:

 Նա տեղեկացրել է, որ ներկայում պետական-մասնավոր համագործակցությամբ մշակվում են մի շարք ծրագրեր, որոնք վերաբերում են թե՛ սոցիալական, թե՛ առողջապահության, թե՛ կրթության ոլորտներին: Դրանք առաջին հերթին իրականացվելու են այն համայնքներում, որտեղ խնդիրները հրատապ լուծում են պահանջում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ