News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն դեկտեմբերի 9-ին, ժամը 16։56-ին ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան քաղաքի Արևելյան  փողոցում այրվում է ավտոտնակ։

Արտակարգ իրավիճակների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արևելյան 6 հասցեի մոտակայքում գտնվող թիթեղյա ավտոտնակում (մոտ 32 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։09-ին, մարվել՝ 17:41-ին։

Այրվել են ավտոտնակի տանիքի փայտյա կառուցատարրերից մոտ 20 քմ հատվածը, ներսում կայանած «VAZ-2121» մակնիշի ավտոմեքենան՝ մասամբ, և կենցաղային իրեր։

Տպել
Ամենաշատ