News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է մի շարք երկրներից, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնությունից, Ուկրաինայից, Չինաստանից, Իրանից եւ Ադրբեջանից անձանց նկատմամբ՝ «կոռուպցիայի եւ մարդու իրավունքների խախտումների» պատճառով պատժամիջոցներ սահմանելու մասին։ Այս մասին ասվում է գործակալության կայքում հրապարակված մամուլի հաղորդագրությունում։

Պետդեպարտամենտի տվյալներով՝ պատժամիջոցներ են սահմանվել ՌԴ ԿԸՀ-ի, ինչպես նաեւ «Ուկրաինայում մարդու իրավունքների խախտումների» հարցում ներգրավված մի շարք անձանց, այդ թվում՝ ՌԴ նախագահի աշխատակազմի անդամներ Օլեգ Նեստերովի եւ Եվգենի Կիմի նկատմամբ։

Պատժամիջոցներ են կիրառվել նաեւ Կիեւի շրջանային վարչական դատարանի նախագահ Պավլո Վովկի եւ ընտանիքի երկու «ամենամոտ» անդամների նկատմամբ՝ «դատական ​​եւ հասարակական գործընթացներին միջամտելու դիմաց կաշառք վերցելու համար»։

Բացի այդ, ԱՄՆ-ը սահմանափակումներ է մտցրել Հաիթիից, Ինդոնեզիայից, Պերուից եւ Շրի Լանկայից եկած անձանց համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ