News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական կուսակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, եկող շաբաթ մեկնելու է Ջերմուկ։ Դեկտեմբերի 17-ին տեղի կունենա ՔՊ-ի քաղաքական խորհրդի անդրանիկ նիստը։ Հիշեցնենք, որ խորհուրդը նոր մարմին է, դրա անդամներն են ՔՊ վարչության անդամները, ԱԺ մշտական հանձնաժողովների ՔՊ-ական նախագահները, ինչպես նաեւ տարածքային խորհրդի ղեկավար կազմի ներկայացուցիչները։

Մարմինը ձեւավորվել է ՔՊ վերջին համագումարի ընթացքում՝ ՀՀԿ խորհրդի նմանությամբ, որն ուներ ե՛ւ վարչություն՝ գործադիր մարմին, ե՛ւ խորհուրդ։ Իսկ խմբակցությունում երեկ բողոքում էին, թե հավաքվել՝ հավաքվել էր, կարող էին մեզ էլ հրավիրել եւ տարեվերջյան ամփոփում անել, ձեռքի հետ էլ՝ հավաքույթ, քեֆ-ուրախություն։

Նշենք, որ հավաքը կանցկացվի «Ջերմուկ հայաթ» ամենաթանկ հյուրանոցում, որը տեղակայված է նախկինում ՀՀԿ-ի, հիմա ՔՊ-ի սրտի օլիգարխ Աշոտ Արսենյանի «Արմենիա» հյուրանոցի դեմդիմաց։ «Ջերմուկ հայաթ»-ը պատկանում է Վայոց Ձորի ՀՀԿ-ական նախկին մարզպետ Սամվել Սարգսյանին, ով նաեւ Մոսկվայի «Արարատ հայաթ»-ի տերն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». 1000 տիրազուրկ հորերից ջուրը հոսում է Թուրքիա. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 199
Ներկայացնելով փաստ 77-ը, հայտարարեց, որ Արարատյան դաշտում իրականացվել են 13 խորքային հորերի...
«Իրավունք». «Շանթ դաշինք». Հայր եւ որդի պատրաստվում են ընտրությունների
«Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը որոշում է կայացրել մասնակցել Հայաստանի խորհրդարանական...
«Հրապարակ». Հերթական սրբապղծությունը
ՔՊ-ական շրջանակներում այլեւս կասկած չունեն, որ Թուրքիան ցեղասպանությունից հրաժարվելու նախապայման է...
«Ժողովուրդ». Մեզ համար հիմք է Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին
«Ժողովուրդ» օրաթերթը Տավուշի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ դիրքորոշում ստանալու համար դիմել էր...
«Փաստ». Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են
Ի մասնավորի, ըստ որոշման, ներքին գործերի նախարարության ոստիկանության զորքերի արտաքին ծառայություն...
«Հրապարակ». ՔՊ-ում վախ են «բռնում»
Ֆրակցիայի մեր աղբյուրն անկեղծացավ, որ վերջին շրջանում՝ Տավուշի թեմայից հետո, հանրային վերաբերմունքը...
Ամենաշատ