News
Լրահոս
News
Հինգշաբթի
Փետրվար 02
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջերս հայտնի դարձավ, որ ՀՀ-ում իր գործունեությունն է դադարեցնում «Բաց հասարակության հիմնադրամի» երևանյան գրասենյակը կամ, այլ կերպ ասած, Սորոսի գրասենյակը։ Ըստ նախնական ժլատ տեղեկությունների, իրականում Սորոսի գրասենյակում տեղի են ունենում ձևաչափային փոփոխություններ, և այս սեգմենտը փորձելու է ավելի շատ տարածաշրջանային ինտեգրվածության նոր մարտավարությամբ հանդես գալ, ինչպես նաև ավելի շատ աշխատել մարզերում, թեպետ ավելի քիչ ֆինանսավորմամբ։

«Փաստ» թերթի տեղեկություններով, Հայաստանում գործունեություն ծավալող արևմտյան ֆինանսավորմամբ ՀԿ-ներն ու այդ դաշտում գործող քաղաքական ուժերի ներկայացուցիչներն այս ամենի հետ կապված լուրջ անհանգստություններ ունեն, քանի որ շատերը կարող են փողից «կտրվել». ինչպես ասում են, բոլորին չի հասնի։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, օրերս Երևանից մինի պատվիրակություն է մեկնել ԱՄՆ՝ «հարց լուծելու» ակնկալիքով։

Նրանք այնտեղ փորձել են ներկայացնել ՀՀ-ում գոյություն ունեցող տրամադրությունները, նշել, որ իրենք այսքան «վիզ են դրել» մեծ դժվարությամբ հակառուսական տրամադրություններ արմատավորելու ու արևմտյան քարոզչաթեզերը տարածելու համար, նպաստել են 2018 թ. իշխանափոխությանը, իսկ հիմա փաստորեն կարող են մնալ «խաղից դուրս»։ Նրանք ԱՄՆ-ում ՀՀ դեսպանին խնդրել են, որ գոնե մեկ հանդիպում կազմակերպի Պետդեպի որևէ օղակի ներկայացուցչի հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ցուցակ էլ ունեն. առանձնահատուկ սխեմա է մշակված. այդ հարցով հատուկ զբաղվում է բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը
«Փաստ» թերթի տեղեկություններով, այս գործընթացը հատուկ նշանակություն ունի իշխանությունների համար...
«Հրապարակ». Վահագն Ալեքսանյանին դատի են տվել
Հիշեցնենք, որ Վահագն Ալեքսանյանը սովորել է նշյալ համալսարանի Իրավագիտության ֆակուլտետում...
«Ժողովուրդ». Սեդա Սաֆարյանը դատավորների մոտ ինքնախոստովանություն է արել. ինչ է սպասվում նրան
Սեդա Սաֆարյանը, սակայն, չէր կարող հանդես գալ որպես փաստաբան, քանի որ նա դատավոր է. դա արգելված է...
«Հրապարակ». Քավորին դավաճանողը Ալեն Սիմոնյանին էլ «կքցի»
Պատգամավորները զարմացել են Կոնջորյանի պահվածքից, որը, նրանց պատմելով, դուրս է եկել Ալեն Սիմոնյանի դեմ...
«Ժողովուրդ». Սուր հակագրոհներ կլինեն. ԱԺ նստաշրջանը թեժ է լինելու
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունն ու ընդիմությունն արդեն տեւական ժամանակ է...
«Փաստ». Որտե՞ղ է Իշխան Սաղաթելյանը. Նրա պասիվությունը հարգելի պատճառ ունի
Չնայած սոցիալական ցանցերում Սաղաթելյանը շարունակում է ակտիվ գրառումներ կատարել, այդ թվում՝ Արցախի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ