News
Լրահոս
News
Կիրակի
Հունվար 29
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Չնայած իշխանությունների կողմից իրականացվող ակնհայտ ու ծածուկ ճնշումներին՝ երեկ՝ դեկտեմբերի 9-ին, Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր է վերընտրվել Կարինե Հարությունյանը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանություններն անգամ սեփական լրատվամիջոցներով էին փորձում ստվերել Հարությունյանի գործունեություն ու ռեկտորի ընտրություննրեից մեկ օր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցով գրում էին Պետական վերահսկողական ծառայության՝ բուհում իրականացրած ստուգումների մասին:

ՊՎԾ-ի՝ ավելի քան 7 ամիս տեւած ստուգումների մասին առ այսօր հաշվետվություն չի ներկայացվել: Մենք տեղեկացանք նաեւ, որ ռեկտորի պաշտոնում սեփական թեկնածուին ունենալու ակնկալիքով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը սեփական թեկնածուին՝ Լեզվի տեսչության ղեկավար Դավիթ Գյուրջինյանին էր առաջադրել, ու ուսանողների, նրանց ծնողների վրա տարբեր ճնշումներ բանեցնելով՝ փորձում էր Գյուջինյանի համար ճանապարհ հարթել, ինչը, փաստորեն, չի ստացվել. բուհի խորուրդը նախընտրեց գործող ռեկտորին: Ինչ վերաբերում է բուհերի միավորման գործընթացին, ապա այն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ոչ միայն կանգ է առել, այլ դրա նախնական՝ սեւագիր տարբերակը հեղինակները պատռել, դեն են նետել:

Հիշեցնենք, որ ուղիղ մեկ ամիս առաջ՝ նոյեմբերի 8-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, կառավարական կաբինետում, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, աշխատանքային խումբ էր ստեղծվել: ԿԳՄՍ նախկին նախարարի ղեկավարած աշխատանքային խումբը մինչեւ նոյեմբերի 30-ը վարչապետին գրավոր կարծիք ու առաջարկներ պետք է ներկայացներ: Այսօր արդեն դեկտեմբերի 10-ն է, բայց վերոնշյալ աշխատանքային խումբը հրապարակային որեւէ հայտարարություն չի ներկայացրել: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել Արայիկ Հարությունյանի աշխատակազմից որեւէ մեկի հետ: Բազմաթիվ զանգերից հետո մեզ հաջողվեց աշխատակազմից մի աղջկա հետ կապ հաստատել, որն այդպես էլ մինչեւ զրույցի ավարտը չներկայացավ, չասաց իր անունը:

Նա փոխանցեց, որ, իր տեղեկություններով, աշխատանքային խումբը դեռ աշխատում է, ու, որպես բարի կամքի դրսեւորում, խորհուրդ տվեց գրավոր հարցում ուղարկել: «ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հարությունյանի ղեկավարած աշխատանքային խումբը ժամկետները խախտել ու նշված ժամանակահատվածում գրավոր կարծիք չի ներկայացրել, դրա համար էլ նրա՝ ներկայանալ վախեցող աշխատակիցը խսիտ «սիրալիր» կերպով պատասխանեց մեր հարցերին ու նույն «սիրալիր» կերպով հեռախոսն անջատեց մեզ վրա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ծնողները թող նորմալ իրենց պահեն, ցավը ճղճղան չի լինում». ՔՊ-ական պատգամավոր
Հարցին, թե ձեր հարազատների՞ն էլ են տվել փակ դագաղներով ու չեն հասկացել, թե ինչ է տեղի ունեցել, արդյոք...
Դժվար թե գտնվի մի տուն, որտեղ չեն խոսում զինծառայողների սխրանքներից. Ալեն Սիմոնյանի ուղերձը
Առավել քան երբևէ մեզ հզոր թիկունք, անվտանգ ու պաշտպանված սահմաններ են պետք...
Զինված ուժերի վերափոխման ու բարեփոխման գործում մենք, անշուշտ, դեռ շատ անելիքներ ունենք. Վահագն Խաչատրյան
Հայկական բանակը ստեղծվեց մեր պետականության ու անկախության կերտմանը զուգընթաց և իր ձևավորման...
Ուզում ենք հաղթող բանակ՝ չպիտի ունենանք երկիրն ու բանակը անտերության մատնած թուլամորթ ղեկավար. Սերժ Սարգսյան
Բանակի օրը, հատկապես, շատ կարևոր է, որ ազգովի արձանագրենք և ընդունենք մի քանի պարզ...
Ներողություն եմ խնդրում բոլոր այն ծնողներից, որոնց զավակները բանակում զոհ են գնացել. արևը ծագելու է. Փաշինյան
Հանուն պետականության, ինքնիշխանության, անկախության ու անվտանգության մեր պայքարը չի կարող ձախողվել, եթե կա նվիրում, եթե կա հավատ...
Ձայնս բարձրացել եմ առ Աստված, ասել եմ՝ տար էս կեղտաջրերին, խեղդվում ենք, էլ տեղ չկա․ զոհված զինծառայողի մայր
Ձայնս բարձրացել եմ առ Աստված, ասել եմ՝ տար էս կեղտաջրերին, խեղդվում ենք, էլ տեղ չկա...
Ամենաշատ