News
Լրահոս
News
Հինգշաբթի
Փետրվար 02
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն դեկտեմբերի 9-ին, ժամը 19:13-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Նորագավթի ՃՈ նախկին հենակետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz C180» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ս. Ն., ծնված 1966 թ.) և թիվ 6 երթուղին սպասարկող «PAZ» մակնիշի ավտոբուսը (վարորդ՝ Ա․ Պ․, ծնված 1977 թ.)․ «Mercedes-Benz C180» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Մ․ Հ․-ն (ծնված 1964 թ.) հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և ուղևոր Զ․ Հ․-ին (ծնված 1980 թ.) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս նույնպես հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ