News
Լրահոս
News
Երկուշաբթի
Փետրվար 06
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Երևանում նախօրեին՝ դեկտեմբերի 9-ին, հրազենի գործադրմամբ սպանություն և սպանության փորձ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 23։55-ի սահմաններում «Էրեբունի» ԲԿ-ից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության 65 խումբը «հրազենային վիրավորում» ախտորոշմամբ և «պարանոցի շրջանի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ ծայրահեղ ծանր վիճակում իրենց մոտ է տեղափոխել 2 քաղաքացու։

Արդեն  տեղում պարզվել է, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ՝ 27-ամյա Վլադիմիր Ս-ն է, ով պարանոցի շրջանում հրազենային վիրավորում ստացածն է եղել, իսկ վիրավորը, ով նույնպես գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, Երևանի բնակիչ՝ 31-ամյա Տիգրան Ա-ն է։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Բագրատունյաց փողոցում գործող «Paradise Hotel»-ից։

Տեղում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայություն են կատարել Երևանի գնդի 1-ին գումարտակի հրամանատար Արամ Դադոյանը, Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանը։

«Էրեբունի» ԲԿ-ում էլ ուժեղացված ծառայություն են կատարել ու այս պահին էլ կատարում են ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Գոռ Սմբատյանի գլխավորությամբ։

Դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են ատրճանակից կրակված մի քանի պարկուճ, գնդակ, արնանման հետքեր, 80.100 համարանիշիներով Porsche Cayenne, BMW X6, «յաշիկ» և մի քանի մակնիշի ավտոմեքենաներ, արնանման հետքեր, այդ թվում՝ BMW X6-ի վրա։

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում սպանություն, սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են ենթադրյալ կասկածյալի ինքնությունը, ով Երևանի բնակիչ է, և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ նրան և հանցագործության գործիք հանդիսացող հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկ շաբաթում գրանցվել է 146 արտակարգ դեպք. 70 հրդեհ, 2 փլուզում. Զոհվել է 11 մարդ, 3-ը՝ փրկվել է. փրկարար ծառայություն
Մասնավորապես՝ հրդեհի՝ 70, փլուզման՝ 2, մերկասառույցի՝ 7, պայթյունի...
Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու, դրան մասնակցելու գործով 4 անձ է մեղադրվում. մեկը կալանավորվել է
Հ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց...
Բացահայտվել է սոցիալական ցանցերի միջոցով դեղամիջոցների ապօրինի վաճառքի դեպք. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին...
Ծեծկռտուք գիշերային ակումբի մոտ. 5 երիտասարդ ձերբակալվել է
Փետրվարի 5-ին, ժամը 02.41-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման...
Քաղաքացին սպառնացել է պայթեցնել Գորիսի ԲԿ-ն․ shamshyan.com
Ոստիկանության Գորիսի բաժնի ծառանողները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ ահազանգած քաղաքացու ինքնությունը ճշտելու, նրան...
Պարեկները գետնին ընկած մի կնոջն օգնել են. ճանապարհին այդ կնոջն ուղեկցող տղամարդը հարվածել է պարեկներից մեկի գլխին. ՔԿ
«Արաբկիր» ԲԿ-ի մուտքի մոտ ոստիկանների ծառայողական գործունեությանը միջամտելու վարույթի շրջանակում տղամարդը կալանավորվել է...
Ամենաշատ