News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 20
Տեսնել լրահոսը

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ասել է, որ երկիրը ցանկանում է ավելի շատ նավթ գնել Սաուդյան Արաբիայից, մի քայլ, որը, ըստ որոշ տնտեսագետների զգուշացման, կարող է թուլացնել ԱՄՆ դոլարի համաշխարհային գերիշխանությունը:

Էր Ռիադ կատարած այցի ժամանակ Սի Ծինփինը նշել է, որ Չինաստանը «կընդլայնի հում նավթի առեւտրի մասշտաբները» մերձավորարեւելյան երկրի հետ։ Ինչպես նաեւ, գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բն Սալմանի հետ հանդիպման ժամանակ, համաձայնել է ուժեղացնել Սաուդյան Արաբիայի հետ էներգետիկ քաղաքականության համակարգումը:

Հանդիպումը, որն ազդարարում է Պեկինի եւ Էր Ռիադի միջեւ հարաբերությունների ջերմացումը, տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը եւ նրա դաշնակիցները արգելք եւ գնային սահմանափակում են սահմանել ռուսական նավթի արտահանման վրա:

Հանդիպման ընթացքում ոչ մի հիշատակում չի արվել նրա մասին, որ Սաուդյան Արաբիան կարող է սկսել չինական յուանով վճարումներ ընդունել իր հում նավթի արտահանման համար, ինչի մասին երկու երկրները ակտիվ քննարկման մեջ են եղել այս տարվա սկզբին։

Դա կմեծացնի «ապադոլարիզացիայի» հավանականությունը՝ դոլարը փոխարինելով համաշխարհային պահուստային արժույթով։

«Այս միտումն արդեն ի հայտ է գալիս: Պատճառ չկա, որի համար երկու երկրները, որոնք արդեն զգալի կախվածություն ունեն ԱՄՆ դոլարից, պետք է կողմ լինեն իրենց առեւտուրը երրորդ կողմի արժույթով իրականացնելուն», - CNBC-ին ասել է Գլոբալ անվտանգության վերլուծության ինստիտուտի տնօրեն Գալ Լյուֆթը:

Չինաստանն ռուսական էներգիայի համար արդեն իսկ յուանով է վճարում, որին այժմ բաժին է ընկնում Մոսկվայի արժութային շուկայի գրեթե կեսը։

2022 թվականին դոլարի փոխարժեքը բարձրացել է, ինչը նպաստել է Դաշնային պահուստային համակարգի բարձր տոկոսադրույքներին, որոնք գրավել են օտարերկրյա ներդրողներին, ովքեր ձգտում էին ավելի բարձր եկամտաբերություն ապահովել: ԱՄՆ դոլարի ինդեքսը, որը չափում է դոլարի արժեքը վեց այլ արժույթների զամբյուղի նկատմամբ, տարեսկզբից աճել է 9,16%-ով։

«Սաուդցիները Չինաստանից գնելու բան ունեն, իսկ Չինաստանը Սաուդյան Արաբիայից գնելու բան ունի: Ինչո՞ւ նրանք պետք է գործարքներ կատարեն երրորդ կողմի արժույթով եւ կրեն փոխարժեքի հետ կապված այս բոլոր ծախսերը», - ասել է Լյուֆթը:

Նավթի պայմանագրերը հիմնված են հում նավթի հենանիշային գների վրա, ինչպիսիք են Brent նավթի ֆյուչերսները եւ West Texas Intermediate ֆյուչերսները, որոնք գնահատվում են դոլարով: Սա նշանակում է, որ երկրները պետք է նավթ գնելու համար դոլար գնեն՝ նպաստելով դոլարի արժեքին։

Ռուսաստանի դեմ արեւմտյան պատժամիջոցները հանգեցրել են ԱՄՆ-ի, Չինաստանի եւ Սաուդյան Արաբիայի հարաբերությունների սառեցմանը:

«Մի մոռացեք, որ եւ՛ Չինաստանը, եւ՛ Սաուդյան Արաբիան ցնցված էին`տեսնելով, թե ինչ արեցին ամերիկացիներն ու եվրոպացիները ռուսների հետ՝ կենտրոնական բանկի ակտիվները սառեցնելու եւ այլնի առումով», - նշել է Լյուֆթը. «Դա իսկապես ցնցեց նրանց, քանի որ այսօր Ռուսաստանն է, իսկ վաղը՝ նրանք։ Դա, իհարկե, ազդում է նրանց որոշումների վրա, եւ ես կարծում եմ, որ ապադոլարիզացիան արդեն սկսվում է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ