News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իրանում տեղի ունեցած անկարգություններին մասնակցած անձը, որը մեղավոր է ճանաչվել անվտանգության ուժերի երկու աշխատակցի սպանության մեջ, երկուշաբթի հրապարակայնորեն մահապատժի է ենթարկվել. նա կախաղան է բարձրացվել, տեղեկացրել է ISNA գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ Մաջիդրեզա Ռահնավարդը Մեշհեդ քաղաքում դանակով մահացու վիրավորել էր անվտանգության ուժերի աշխատակիցներ Հոսեյն Զեյնալզադեին եւ Դանիյալա Ռեզազադեին ու դիմել էր փախուստի։ Ինչպես պատմել է ականատեսը, հանցագործը ճանապարհին սպանում էր բոլոր նրանց, ովքեր հայտնվում էին նրա ճանապարհին։ Ռահնավարդը կալանավորվել է երկրից փախչելու փորձի ժամանակ։

Իրանում հուզումներն սկսվել են սեպտեմբերի 16-ին, 22-ամյա Մահսա Ամինիի հուղարկավորությունից հետո։ Պաշտոնական վարկածի համաձայն՝ ոստիկանությունը կալանավորել էր Ամինիին գլխաշորը ճիշտ չկրելու պատճառով։ Հարցաքննության ժամանակ նա սրտի նոպա է ունեցել, որից էլ մահացել է։ Սոցիալական ցանցերում, սակայն, տարածվեց տեղեկատվություն այն մասին, որ Ամինիին ծեծել են ոստիկանները։ Հոկտեմբերի 7-ին Դատական բժշկության իրանական կազմակերպությունը հրապարակեց աղջկա մահվան պատճառների պաշտոնական եզրակացությունը, որտեղ նշվել էր, որ նրան վնասվածքներ են հասցվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանում մահապատժի է դատապարտվել հակակառավարական ցույցերին աջակցած ռեփեր Թումաջ Սալեհին
Երաժիշտը ձերբակալվել է 2022 թվականի հոկտեմբերին․․․
Իրանում խորհրդարանական ընտրություններ են
Իրանի Իսլամական Հանրապետության առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին իր համաքաղաքացիներին կոչ է արել քվեարկել՝ այս քվեարկությունը համարելով որոշիչ երկրի հետագա ճակատագրի համար...
Իրանը երկարացրել է Նոբելյան մրցանակակիր Նարգես Մոհամադիի բանտարկության ժամկետը. WP
Իրանը 15 ամսով երկարացրել է Մոհամադիի բանտարկությունը...
Իրանում բողոքները լուսաբանող լրագրող կանանց գրավի դիմաց ազատ են արձակել
Իրանում բանտից գրավի դիմաց ազատ ենմ արձակել լրագրողուհիներին...
Իրանը ՄԱԿ-ում Արեւմուտքին եւ Instagram-ին մեղադրել է 2022 թվականին երկրում անկարգություններ հրահրելու մեջ
Նա նաեւ քննադատել է Twitter-ին՝ նշելով, որ անկարգությունների առաջին ամսվա ընթացքում այդ հարթակում ստեղծվել է․․․
Իրանի նախկին նախագահ Ռոհանին վերադառնում է ակտիվ քաղաքականության ոլորտ. Tasnim
Ռոհանիի վերադարձի առաջին քայլերից մեկը կլինի նրա հուշագրությունների հրապարակումը ․․․
Ամենաշատ