News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ, այսօր առավոտյան ժամը 10:30-ի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Այս մասին NEWS.аm–ը տեղեկանում է Արցախի տեղեկատվական շտաբից։

«Միջադեպի վերաբերյալ պատշաճ տեղեկացված է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը:

Անընդունելի համարելով ադրբեջանական կողմի ագրեսիվ ու ապակառուցողական վարքը՝ Արցախի լիազոր պետական մարմինները ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները իրավիճակի կարգավորման ուղղությամբ՝ կապ պահելով ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ:

Հորդորում ենք քաղաքացիներին ցուցաբերել հանդարտություն և հետևել պաշտոնական լրահոսին՝ զերծ մնալով չստուգված տեղեկությունների տարածումից:

Իրավիճակի զարգացումների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի»,– նշվում է հաղորդագրության մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ալիևն այցելել է սեփական ագրեսիայի կառուցվող հուշահամալիր
PMD Projects-ի տնօրեն Նարիման Թոփչուբաշևն ասել է, որ այգին ավելի քան ինը հեկտար տարածք է զբաղեցնում...
Փաստաբան. Ադրբեջանն օգտագործում է գերեվարված հայերին քաղաքական նպատակներով
Վերջին 14 տարիների ընթացքում Ադրբեջանը մշտապես փոխել է իր նարատիվներն ու փաստարկները։ Եթե ​​վերցնենք...
Պետրոսյան. Հայաստանը պետք է պարբերաբար բարձրացնի Բաքվում ապօրինաբար պահվող հայերի հարցը
Այս անգամ զրուցեցինք Հայ-գերմանական իրավաբանների միության նախագահ, Էրլանգեն-Նյուրնբերգի համալսարանի և Նյուրնբերգի սկզբունքների միջազգային ակադեմիայի դասախոս...
Պաշտպանելու ենք Հայաստանի սահմանների անխախտելիությունը. Հելսինկյան հանձնաժողովի նախագահ
ՀՀ-ի համար խաղաղության համաձայնագիրը կարեւոր է նրանով, որ վստահ լինի, որ Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններ չեն լինի...
11 անհայտ կորածների ընտանիքները եւս երկու ամիս կստանան 300 հազարական դրամները
44-օրյա պատերազմում քաղաքացիական անձանց շրջանում 11 անհայտ կորածների...
44-օրյա պատերազմում զոհված հերոսների մայրերը հրավիրվել են «Աբովյան» ՔԿՀ-ում կազմակերպված «Մեզ բացակա չդնեք» միջոցառմանը
ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի 19-ը և ավելի…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ