Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայություն սեպտեմբերի 7-ին`ժամը 22.12-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հանքավան գյուղի հարակից սարում կորել է ազգությամբ գերմանացի զբոսաշրջիկ Ստեֆան Սլաբեկը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հավանական որոնման տարածք է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը: 

Որոնողական աշխատանքները շարունակվում են: