Լաչինի միջանցքը փակած ադրբեջանցի «բնապահպանների» թվում կան նախկին զինվորականներ, նրանցից մի քանիսը ճանաչվել ու նույնականացվել են։ Մյուսների մասին գրում են սոցիալական ցանցերում:
168.am-ի տեղեկություններով՝ «բնապահպանների հանրահավաքի» մասնակից, պահեստազորի կապիտան, ծնունդով Երեւանից Թելման Գասիմովը տիրապետում է հայերենին։ Շատ լուսանկարներում Գասիմովը զինվորական համազգեստով է։ Դրանցից մեկում Գասիմովը կանգնած է ռամիլ սաֆարովի կողքին: