News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայերն ու հույները ավելի քան 2400 տարի ապրել են կողք-կողքի Փոքր Ասիայում եւ նրանք տեսել են ցեղասպանության արհավիրքները. Այդ արհավաիրքը մեզ բաժանել է, թեեւ մենք եղել ենք նույն քաղաքների ու գյուղերի բնակիչներ, եւ ինչ-որ առումով նաեւ միավորել է մեզ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 12-ին, Երևանում ընթացող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումի ժամանակ հայտարարեց Հունաստանի կրթության և կրոնի հարցերի փոխնախարար, միջազգային իրավունքի և արտաքին քաղաքականության դոցենտ Անգելոս Սիրիգոսը:

«Մենք շատ զգույշ պետք է լինենք ցեղասպանություն բառն օգտագործելիս, քանի որ ամբողջ աշխարհի մրդկանց տառապանքները այսօր ընդունված է կոչել ցեղասպանություն, մինչդեռ ցեղասպանությունը չի կարելի հասկանալ զուտ մարդկանց ոչնչացնելու առումով: Ցեղասպանությունը կոլեկտիվ կազմակերպված ոճրագործությունն է որոշակի նպատակով՝ ուղղված որոշակի էթնիկ խմբերի դեմ:

Երիտթուրքերն ասում էին՝ Օսմանյան կայսրության քաղաքացիները, որոնք հայեր, հույներ կամ ասորիներ էին, կարող էին զինված պայքարել Օսմանյան կայսրության դեմ, դրա համար պետք էր նրանց ոչնչացնել»,-ասաց նա:

Սիրիգոսը նկատեց, որ 1914- սկզբին Փոքր Ասիայում տեղի է ունեցել ոչ թե առանձին-առանձին հայերի, հույների եւ ասորիների ցեղասպանություն, այլ տեղի է ունեցել մեկ ցեղասպանություն: «Երբ խոսում ենք հայերի, հույների կամ ասորիների ցեղասպանության մասին, խոսքը նույն ցեղասպանության մասին է: Երբ մենք բաժանում ենք այս տարբեր փուլերը, դարձնում ենք տարբեր ցեղասպանություններ, մենք ոճրագործներին տալիս ենք կարողություն ինչ-որ պատճառաբանություններ գտնել, թե ինչու իրենց տեսակետից արդարացված էր հայերի կամ հույների, կամ ասորիների ցեղասպանությունը»,-ասաց նա:

Հույն քաղաքական գործիչը խոսեց Թուրքիայում նկարահանված եւ ցուցադրվող մի սերիալի մասին, որտեղ ներկայացվում է «Թեշքիլաթ» կազմակերպության գործունեությունը. «Թեշքիլաթ նշանակում է գաղտնի կազմակերպություն, որը գործել է 1914-1918 թթ ցեղասպանությունն իրականացնելու համար: Դա նույնը կլիներ, եթե գերմանացիները սերիալը նկարեին, որի անունը լիներ գեստապո: Մինչդեռ Թուրքիայում այդ սերիալի անվանման մեջ ոչ մի խնդրահարույց բան չեն տեսնում:

Այսօր պատկերացնել անգամ անհնար է, որ Գերմանիան զենք վաճառի Իրանին կամ Սիրիային՝ ընդդեմ Իսրայելի: Իսկ երկու տարի առաջ Թուրքիան զենք առաջարկեց Ադրբեջանին, որ նրանք պատերազմեն հայերի դեմ»,-ընդգծեց Սիրիգոսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ տեղի ունեցած վայրագություններն ու դրանց տված դասերը և թուրքական կառավարությանը…
Անթիլիասում կկայանա «Ցեղասպանություն և Արցախ» միջազգային համաժողով՝ Հայաստանից ու աշխարհից գիտնականների մասնակցությամբ
Ապրիլի 20-22-ը Անթիլիասում  Մեծի տանն Կիլիկիո Կաթողիկոսարանի կողմից..
Փասադենայի քաղաքապետը ապրիլի 24-ը հռչակել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր
Մենք՝ որպես համայնք, կարծում ենք, որ տեղին է․․․
Ամենաշատ