News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 27
Տեսնել լրահոսը


«Մանկական Եվրատեսիլին» մասնակցելու համար Արցախից Երեւան եկած 18 երեխաները չեն կարողանում տուն վերադառնալ։

NEWS.am–ի հետ զրույցում երեխաներին ուղեկցող, Արցախի ԿԳՄՍ նախարարի խորհրդական Աիդա Գյուրջինյանը պատմեց, որ երեկ Ստեփանակերտ վերադառնալու ճանապարհին են իմացել, որ ադրբեջանցիները փակել են Ստեփանակերտ–Գորիս ճանապարհը։

«Մնացել ենք Գորիսում՝ հյուրանոցում։ Ծնողներն անընդհատ կապի մեջ են, անհանգիստ են երեխաների համար, բայց մենք այստեղ ենք, նրանց հետ։ Երեխաները ճիշտ է՝ կտրվել են ծնողներից, ուսումից, ոտնահարվել է երեխաների իրավունքները, այնուամենայնիվ, Ադրբեջանի ձեռագիրն ակնհայտ է, նույնիսկ մանկական միջազգային մրցույթին Արցախի երեխաների մասնակցությունը նրանք չեն հանդուրժում։ Բայց փոքրիկ Արցախը, որպեսզի երեխաներն այնտեղ ապրեն լիարժեք կյանքով, ապահովել էր այդ մասնակցությունը, որ Արցախի երեխաներն էլ ականատես լինեն այդ հրաշալի միջոցառմանը, ու ստացվեց այնպես, որ հետ վերադարձի ճանապարհին փակեցին երեխների ճանապարհը»,– ասաց Աիդա Գյուրջինյանը։

Գորիսում մնացած երեխաները 11-17 տարեկան են, «Մանկական Եվրատեսիլին» ներկա գտնվելու համար նախարարությունն ընտրել է այն երեխաներին, որոնք հաղթել են տարբեր առարկայական օլիմպիադաներում։ Ստեփանակերտում են մնացել 11–ամյա Յուլյայի ծնողները, քույրերն ու եղբայրը։ 13–ամյա Անիի ընտանիքը նույնպես Արցախում է. «Տեռորիստ ադրբեջանցիները չթողեցին, որ մեր ուրախությունը մինչև վերջ տևի, ինչպես միշտ խափանեցին, և հիմա մեզ այստեղ պահում են լավ պայմաններում, բայց որ հայրենիքդ վտանգի տակ է, այդ ամենը իմաստ չունի։ Մեր հարազատները Արցախում են գտնվում, իսկ մենք այստեղ»։

Հիշեցնենք, որ քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ, դեկտեմբերի 12–ին ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Արցախի ՆԳՆ-ն էլ հայտնել էր, որ Լիսագոր-Շուշի եւ Ստեփանակերտ-Շուշի ավտոճանապարհին 100-ավոր քաղաքացիներ մնացել են ճանապարհին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Փաշինյանի՝ ԼՂ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ 2 երկրների մասնակցության մասին հայտարարությանը
Բառացիորեն 2020 թվականի աշնանը զինված հակամարտության առաջին իսկ օրերից ռուսական կողմը գործադրեց...
Զոհված զինծառայողների ծնողների՝ փոխնակ մոր ծառայությունից օգտվելու ծրագիրը կշարունակվի. Նոր որոշում
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 23-ի նիստում որոշում կայացվեց, որով կապահովվի...
Ադրբեջանի կողմից ռազմագերիների ազատ արձակումը նախապայման է խաղաղ բանակցությունների համար. Կլոդ Վիզլեր
Սա երկրորդ այցելությունն է Հայաստան վերջին մեկ տարվա ընթացքում, դա աննախադեպ է...
ԵՄ-ն ակտիվ կերպով կշարունակի տարածաշրջանում Հայաստանի և Ադրբեջանի միջև միջնորդի դերը ստանձնել. Վիզլեր
Լյուքսեմբուրգը հավատարիմ է աջակցելու ԵՄ քաղաքացիական առաքելությանը...
24 անհայտ կորած զինծառայողների ընտանիքները եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 16-ի նիստում որոշեց 2 ամսով երկարաձգել 44-օրյա...
ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի եզրահանգումները Ադրբեջանի կողմից՝ իր պարտավորությունների կատարման վերաբերյալ
ՄԱԿ Խոշտանգումների դեմ կոմիտեն 2024թ. մայիսի 10-ին հրապարակել է Ադրբեջանի կողմից ՄԱԿ Խոշտանգումների դեմ կոնվենցիայի ներքո...
Ամենաշատ