News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ես 30 տարի՝ մինչև 2020 թվականը եղել եմ այս համակարգի ջատագովը։ 2020 թվականից հետո գտնում եմ, որ այս համակարգն առանձնապես նպատակահարմար չէ, քանի որ ունենք համահարթ եկամտահարկ, որի պարագայում կոնսոլիդացում հնարավոր չէ, և դրա հետևանքով մենք եկամուտների էական ավելացում չենք ունենալու։ Ցանկացած հարկային ռեֆորմ, որի արդյունքում էական արդյունավետություն չի ավելանում, կարծում եմ, խնդրահարույց է։ Այս մասին Ազգային ժողովում դեկտեմբերի 14-ին բնակչության համընդհանուր հայտարարագրման թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասել է նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը։

«Մյուս տեսնակյունից՝ եթե եկամուտների ավելացում չի լինելու և մենք առողջապահության և սոցիալական հարցերի հստակություն չունենք, ապա շահառուներ, որոնք այս գործընթացի հետևանքով կարող են ունենալ հարկերի նվազեցում և ինչ-որ առումով հարկերի վերադարձ պետությունից, ինչի հետևանքով նրանց մոտ խթան կառաջանա լրացնելու հարկերը, չկան։ ԱՄՆ-ում շատերը լրացնում են հատկապես դրա համար, որպեսզի պահված եկամտից իրենց վերադարձվի որոշակի եկամուտ որոշակի ծախսերի դիմաց»,- նշում է տնտեսագետը։

Գաբրիելյանի խոսքով հաշվի չեն առնվել նաև խթանիչ միջոցառումներ, որոնց միջոցով այլ համակարգերի տեղեկատվությունը կմտնի այս համակարգ՝ դրանք  պասիվ եկամուտների տեսանկունից ավելի թափանցիկ դարձելով։ 

Մյուս տեսանկյունից տնտեսագետը առաջադեմ է համարում նախալրացված էլեկտրոնային տարբերակների տրամադրումը։ Սակայն համակարգի ներդրումը առանց անձի էլեկտրոնային նույնականացման ներդրման խնդիրներ է ստեղծում, քանի որ լրացման ընթացքում անձը կարող է որոշակի տեղեկատվություն և փաստաթղթեր չունենալ, օրինակ տույժերի և տուգանքների վերաբերյալ, և այդ տեղեկատվությունն ինքնաշխատ կերպով պետք է ստանա պետությունից, գործատուից ստանա տեղեկատվություն, թե որքան հարկ է վճարել և այլն։

Նախկին փոխվարչապետը բարձրաձայնեց նաև անձի ծանուցման հարցն է։ «Կարող են առաջանալ բազմաթիվ հարցեր, թե հարկային մարմնի կողմից կանխալրացված հայտարարագիրը հասանելի է, թե հասանելի չէ, ես տեսել եմ, թե չեմ տեսել, ես դրան պարտավոր եմ արձագանքել, թե ոչ։ Եթե նախապես լուծվում է էլեկտրոնային նույնականացման հարցը, այս և այլ խնդիրներ լուծվում են»։

Չկա նաև այն հարցի պատասխանը, թե պատշաճ ծանուցումն ինչ է ենթադրում իրենից, դա որքանով է վիճարկելի, և ինչ պատասխանատվության են մարդիկ ենթարկվում ծանուցման համար նախատեսված էլեկտրոնային հասցեների փոփոխման դեպքում, ով է թարմացնում այս տեղեկատվությունը և այլն։ Այս և նմանատիպ այլ ընթացակարգային, դետալային հարցերին իրավական լուծում չտալու դեպքում, ըստ Գաբրիելյանի, նման համատարած համակարգ միլիոնավոր քաղաքացիների համար ներդնելու դեպքում բազմաթիվ խնդիրներ են առաջանալու։

Մանրամասները՝ տեսանյութում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԻՊ դիրքորոշումը՝ «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ
Ի գիտություն ընդունելով իրավասու գերատեսչության պատրաստակամությունը հանրային քննարկումներ կազմակերպելու առնչությամբ` Պաշտպանն ընդգծում է, որ...
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Ամենաշատ