News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ստամբուլի հայտնի ընդդիմադիր քաղաքապետը դատարանի առջեւ է կանգնել քաղաքական դրդապատճառներով դատական գործընթացի շրջանակում, որը կարող է արգելել նրան առաջադրվել հաջորդ տարվա համընդհանուր ընտրություններին, հաղորդում է AFP-ը։

Դատախազությունը պահանջում է Էքրեմ Իմամօղլուին դատապարտել 15 ամսից մինչեւ 4 տարի ազատազրկման՝ նախագահ Էրդողանի դաշնակցին 2019 թվականին քաղաքապետի՝ խիստ վիճահարույց ընտրություններում հաղթելուց հետո: 

Մեղադրական դատավճիռը  Իմամօղլուին կզրկի պատիժը կրելու ժամկետում քաղաքականությամբ զբաղվելու իրավունքից։

Իմամօղլուն կշարունակի կատարել Ստամբուլի քաղաքապետի պարտականությունները մինչեւ նրա բողոքարկումը կդիտարկվի դատարաններում։ Քաղաքապետի թիմը դատը դիտարկում է որպես Էրդողանի անձնական վենդետա նրա գլխավոր մրցակիցներից մեկի դեմ։

Գործը կապված է Իմամօղլուի դիտողության հետ, որն արվել է երկրորդ ընտրություններում Էրդողանի դաշնակցի նկատմամբ տարած հաղթանակից մի քանի ամիս անց, երբ նրա առաջին հաղթանակը չեղյալ է հայտարարվել:

Պաշտոնյաները հայտնել են հարյուր հազարավոր «կասկածելի ձայների հայտնաբերման մասին» այն բանից հետո, երբ Էրդողանը հրաժարվել է ճանաչել Իմամօղլուի նախնական հաղթանակը մի քաղաքում, որը նա ինքն էր ղեկավարում  նախքան երկու տասնամյակ առաջ ազգային քաղաքականությամբ զբաղվելը: Այդ որոշումը ուժեղ հարված է հասցրել Էրդողանի իսլամական կուսակցությանը։ Բողոքի ալիքները եւ բոլոր քաղաքական շրջանակների աջակցության ալիքը Իմամօղլուին համոզիչ հաղթանակ են բերել նույն տարվա հունիսին անցկացված կրկնակի քվեարկության ժամանակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայի իշխանությունները խնդրել են սահմանափակել 16 VPN-սերվիսների աշխատանքն ընտրություններից առաջ. FT
Թուրքիայի իշխանությունները խնդրել են սահմանափակել...
Թուրքական ընդդիմությունը հույս ունի հաղթել Էրդողանին՝ փոխարինելով առաջնորդին
Մենք հանձնառու ենք կոտրել այդ 25 տոկոս անտեսանելի ապակե առաստաղը...
Էրդողանը հայտարարել է հանրապետության նոր սահմանադրության շուտափույթ ընդունման անհրաժեշտության մասին
Նրա կարծիքով, երկիրը չի կարող իրեն թույլ տալ հանրապետության հռչակման 100-ամյակը նշել հին հիմնական օրենքով
Եվրոպայի խորհրդի դիրեկտիվ մարմինը  Թուրքիային կոչ է արել ազատ արձակել իրավապաշտպան Օսման Քավալային  
Նախարարների կոմիտեի նիստը տեղի է ունեցել հունիսի 5-7-ին: Որոշման համաձայն՝ սեպտեմբերին կոմիտեի նիստում ․․․
Թուրքիայում դատարանն արդարացման դատավճիռ է կայացրել ահաբեկչության մեջ մեղադրվող իրավապաշտպանների նկատմամբ
2020 թվականին Քըլըչը դատապարտվել է ավելի քան 6 տարվա ազատազրկման՝ քուրդ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին աջակցելու մեղադրանքով․․․
Թուրքիայի նոր գումարման խորհրդարանի նախագահին կհաջողվի ընտրել 3-րդ փուլում. ԶԼՄ-ներ 
Առաջին երկու փուլով խորհրդարանի ղեկավար ընտրելու համար անհրաժեշտ է նրա օգտին առնվազն 400 ձայն...
Ամենաշատ