News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը ծավալուն հայտարարությամբ է հանդես եկել՝ փաստացի վերջակետ դնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում։ Հայտարարության տեքստը հրապարակել են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ադրբեջանի ԱԳՆ-ն իրեն բնորոշ ստի ու կեղծիքի տոնով անհիմն եւ երեսպաշտ է անվանել Հայաստանի արտգործնախարարության 2022 թվականի դեկտեմբերի 13-ի հայտարարությունը՝ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակում Բաքվի մեղավորության եւ եռակողմ պայմանագրերի շրջանակում պարտավորությունները չկատարելու վերաբերյալ»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ:

Ինչպես եւ սպասվում էր, Բաքուն անմիջապես սկսեց մեղադրել հայկական կողմին ամենատարբեր խախտումների մեջ։ Ռուս խաղաղապահներին նույնպես։ Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ ճանապարհը փակել են ոչ թե ադրբեջանցի սադրիչները, այլ հենց խաղաղապահները։

Միաժամանակ «ադրբեջանական կողմը պատրաստ է բավարարել  բոլոր տեղացի բնակիչների հումանիտար կարիքները, իսկ Հայաստանի բողոքները ոչ մի հիմք չունեն»։ Ադրբեջանի «պատրաստակամության» մասին է վկայում այն, որ Արցախում շրջափակման պատճառով անհնար է մատակարարել սննդամթերք, վառելիք, դեղորայք, բացի այդ, անջատվել է գազը։ Ստեղծված պայմաններում ակնհայտ է Արցախի բնակիչներին սովի եւ ցրտի մատնելու Ադրբեջանի միակ ցանկությունը։

 Ադրբեջանի ԱԳՆ-ն հերթական անգամ անհեթեթ պատմություն է հնչեցրել իբր Հայաստանի կողմից տեղափոխվող եւ նույնիսկ Բաքվի մերձակայքում տեղադրվող «ականների» մասին։ «Ինչ վերաբերում է «հայերի իրավունքների եւ անվտանգության ապահովման միջազգային մեխանիզմի ստեղծման» անհիմն կոչերին նշենք, որ Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանում բնակվող հայերի իրավունքների եւ անվտանգության հարցը Ադրբեջանի ներքին գործն է։ Ղարաբաղը Ադրբեջանի անբաժանելի մասն է եւ այս տարածաշրջանում բնակվող հայազգի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը կապահովվեն Ադրբեջանի Հնարապետության Սահմանադրության համաձայն»,- նշված է հայտարարությունում։ Ակնհայտ է, որ Ադրբեջանի սահմանադրությունը ենթադրում է քաղաքացիների շրջափակում, իրավունքների ոտնահարում, հակառակ դեպքում ստացվում է, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն ստորաբար ստում է։

«ԱԳՆ-ն ընդգծում է, որ Ադրբեջանը ամբողջությամբ կատարում է իր պարտավորությունները եւ պահանջում, որ Հայաստանը նույնպես կատարի իր պարտավորությունները. «Ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանը, որը նախաձեռնում է երկու երկրների միջեւ խաղաղության օրակարգը, շահագրգռված չէ տարածաշրջանում լարվածության սրմամբ։ Ադրբեջանը օրինական հիմքերով ապահովում է իր տարածքների անվտանգությունն ու ամբողջականությունը։ Հայկական կողմը պետք է վերջ դնի Ադրբեջանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության դեմ ուղղված հայտարարություններին եւ գործողություններին»,- եզրափակում է ԱԳՆ-ն՝ անտեսելով ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, այնպես էլ ԵՄ ջանքերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է տեղում լինեն. Փաշինյան
Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում...
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ամենաշատ