News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 24
USD
388.33
EUR
422.31
RUB
5.1
Տեսնել լրահոսը

Մենք հավատում ենք, որ ոչ ոք՝ ո՛չ քրդերը, ո՛չ հայերը այլեւս երբեք չպետք է ենթարկվեն ցեղասպանության սպառնալիքի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասացին Իրաքյան Քրդստանի խորհրդարանի անդամներ Էդրիս Չոնկին եւ Ռոժան Շահիդ Համարաշը։

«Մենք՝ քուրդ ժողովուրդս, նույնպես տուժել ենք Իրաքում ցեղասպան գործողություններից։ Եվ մենք ցանկանում ենք համերաշխություն ցուցաբերել աշխարհի բոլոր ժողովուրդներին, որոնք տուժել են ցեղասպանությունից, այդ թվում՝ հայ ժողովրդին։ Մենք այստեղ ենք նաեւ ցույց տալու, որ հավատում ենք բոլոր ժողովուրդների խաղաղ գոյակցությանը։ Մենք հաստատապես հավատում ենք, որ ոչ ոք, ո՛չ քրդերը, ո՛չ հայերը այլեւս երբեք չպետք է ենթարկվեն ցեղասպանության սպառնալիքի»,-հայտարարեցին քուրդ խորհրդարանականները։ 

Պատասխանելով հարցին, թե ինչ միջոցներ պետք է ձեռնարկել ցեղասպանության կանխարգելման համար, խորհրդարանականներն ասացին, որ «պետք է օգտագորել  նորագույն ռազմական տեխնոլոգիաները»։

Նրանց խոսքով՝ կրոնական առաջնորդներն ու գործիչները նույնպես պետք է խոսեն խաղաղ գոյակցության եւ միասին ապրելու, միմյանց ընդունելու կարեւորության մասին։

«Պետք է օգտագործել ավելի մշակութային մեթոդներ եւ հասկանալ միմյանց»,-ասացին նրանք:

Ինչպես նշեցին Էդրիս Չոնկին եւ Ռոժան Շահիդ Համարաշը, «բոլորը պետք է հասկանան, որ քրդերի եւ հայերի դեմ ցեղասպանությունը մարդկության դեմ ուղղված ցեղասպանություն է»։

«Իրաքյան Քրդստանի հայ համայնքը մեր եղբայրներն են։ Մենք միմյանց ընկալում ենք որպես եղբայրներ, որպես մեկ ընտանիք, որպես մեկ ժողովուրդ։ Եվ մենք փորձում ենք որքան հնարավոր է Իրաքյան Քրդստանում պահպանել եւ պաշտպանել հայ համայնքի իրավունքները։ Մենք մեզ համարում ենք մեկ ժողովուրդ եւ եղբայրներ»,-հավելեցին խորհրդարանականները։

Պատասխանելով հայկական եւ քրդական տարածաշրջանների միջեւ զարգացման ոլորտում համագործակցության հեռանկարների մասին հարցին՝ խորհրդարանի անդամներն ասացին, որ կցանկանային ավելի շատ մշակութային կապեր եւ առեւտրային հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ բազմաթիվ ոլորտներում:

«Մենք նաեւ կցանկանայինք ավելի սերտ հարաբերություններ զարգացնել Հայաստանի Ազգային ժողովի հետ։ Մենք շատ ուրախ կլինեինք, օրինակ, եթե Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությունն այցելեր Իրաքյան Քրդստանի մեր խորհրդարան, իսկ Իրաքյան Քրդստանի խորհրդարանի պատվիրակությունը՝ Ազգային ժողով՝ աշխատելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտների վրա՝ ցեղասպանության կանխարգելում եւ ճանաչում»,-հավելեցին նրանք։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը քայլ էր՝ խթանելու ճանաչման գործընթացը. Տաբեա Ռյոսներ
Խորապես ցնցված և հուզված եմ այն տառապանքից, որ կրել է հայ ժողովուրդը: Կարծում եմ, որ մենք, Եվրոպայում ականատես լինելով բազմաթիվ...
Իսրայելում բացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված հրապարակ
Արարողությունը տեղի է ունեցել՝ չնայած Թել Ավիվում Թուրքիայի դեսպանատան կողմից գործադրված ճնշմանը...
Թուրքիային վրդովեցրել է Հայոց ցեղասպանության հիշատակումը Եվրախորհրդարանի զեկույցում
Կոչ ենք անում Եվրախորհրդարանին գործել քաղաքական բարոյականության եւ միջազգային իրավունքի համաձայն․․․
Ցեղասպան քաղաքականություն այսօր նաև տարվում է թե´ Արցախի, թե´ Հայաստանի նկատմամբ. Արման Թաթոյան
Այսպիսի վայրագություններ թույլ չտալու համար անհրաժեշտ է արդյունավետ կանխարգելում, այդ թվում` միջազգային հասցեական…
ՌԴ Դաշնային ժողովի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի…
Թուրքիայի դեսպանը պահանջել է Հայֆայում Հայոց Ցեղասպանության զոհերի հուշարձան չտեղադրել
Թուրքիայի դեսպան Շաքիր Օզքան Թորունլարի նամակը հասցեագրված է եղել Իսրայելի մշակույթի․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ