News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 02
USD
388.48
EUR
422.28
RUB
5.02
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։

«Հանդիպման ընթացքում մասնավոր անդրադարձ է կատարվել վերջին օրերին Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակին, որի հետևանքով Լեռնային Ղարաբաղը հայտնվել է շրջափակման մեջ։ Վեհափառ Հայրապետը, դատապարտելով սույն իրողությունը, ընդգծել է, որ Ադրբեջանի նպատակը Արցախի հայաթափումն է, իսկ նման հայատյաց քաղաքականությունը  հանգեցնելու է հումանիտար աղետի։

Իրավիճակի հանգուցալուծման համար Նորին Սրբությունը կենսական նկատեց միջազգային հանրության, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների համարժեք միջոցառումները՝ ի խնդիր Ադրբեջանի վայրագ գործողությունների կասեցման։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը զրուցել են նաև պատերազմի հետևանքների հաղթահարման, Արցախի հիմնախնդրի խաղաղ կարգավորման և Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված հայկական պատմական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ տարվող աշխատանքների մասին։  Այս կապակցությամբ Նորին Սրբությունն իր գնահատանքն է փոխանցել ի դեմս դեսպանի ԱՄՆ իշխանություններին պատերազմի ու հետպատերազմյա շրջանում Հայաստանին ցուցաբերած զորակցության համար»,- ասվում է հաղորդագրությունում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալն իրական չեմ համարում. քաղաքագետ
Ռուսատյացությունն աստիճանաբար կլանում է Հայաստանը...
ՀՀ իշխանությունները Լաչինը ընդունելով որպես Ադրբեջանի մաս, անգամ միջազգային միջնորդներին են դեմ գնում. Հ. Հարությունյան
Տարիների ընթացքում բանակցությունների ժամանակ միջնորդները միշտ որոշակի հատուկ մոտեցում են ցուցաբերել Լաչինի շրջանի նկատմամբ, և Հայաստան...
Ալիեւը շարունակում է Ֆրանսիայի հանդեպ գռեհիկ վերաբերմունքը եւ ԵԱՀԿ ՄԽ-ն «նախկին» անվանում
Միջազգային միջնորդները՝ ԵԱՀԿ նախկին Մինսկի խումբը, բանակցելով, փաստացի փորձում էին ամրագրել․․․
Սարգիս Խանդանյանը Չեխիայի ԱԳՆ պաշտոնյային է ներկայացրել իրավիճակը Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում
Յարոսլավ Կուրֆյուրստը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության եւ խոսքերի համար: Նա նույնպես կարեւորել է երկու երկրների միջեւ...
Արցախի արտգործնախարարը կողմ է արտահայտվել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի վերսկսմանը
Պատասխանելով Ֆրանսիայի դերի մասին հարցին՝ նախարարը նշել է Լաչինի միջանցքի ապաշրջափակմանը հասնելու․․․
100 փոքր Հայաստան եւ Ազնավուր. ՀՀ նախկին արտգործնախարարը` հայկական «փափուկ ուժի» մասին. Sputnik ռադիոկայան
Նա պատմել է դիվանագիտական ոլորտում ունեցած երկարամյա աշխատանքային փորձի, հայկական դիվանագիտության մեջ Շառլ Ազնավուրի դերի․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ