News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 31
USD
388.3
EUR
422.39
RUB
5.03
Տեսնել լրահոսը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լուրեր է անվանել ՌԴ ԱԳՆ ղեկավարի հնարավոր փոփոխության մասին հրապարակումները եւ խորհուրդ է տվել համապատասխան կերպով վերաբերել դրանց, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Կպատասխանեմ ինչպես սովորաբար՝ համապատասխան կերպով վերաբերեք նման լուրերին», - ասել է Պեսկովը լրագրողների հարցին, թե քննարկվում է արդյոք կադրային փոփոխությունների թեման Կրեմլում։

Ավելի վաղ որոշ տելեգրամյան ալիքներում լուրեր էին հայտնվել ՌԴ ԱԳՆ ղեկավարի պաշտոնի հավանական թեկնածուների վերաբերյալ քննարկում սկսելու մասին՝ գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի հնարավոր հրաժարականի դեպքում։

Թեկնածուների թվում, մասնավորապես, նշվում էին Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի, ԼԴՊՌ խմբակցության ղեկավար Լեոնիդ Սլուցկիի, փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի եւ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի անունները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սեպտեմբերին ընտրությունները եւ 2024-ին նախագահական ընտրությունները կանցկացվեն օրենքին համապատասխան․ Պուտին
Ռուսաստանի բոլոր քաղաքական ուժերը, չնայած սոցիալ-տնտեսական խնդիրների նկատմամբ տարբեր մոտեցումներին․․․
Կրեմլը հայտնել է, որ Պուտինը չի խոսել 2024 թվականի ընտրություններին իր հնարավոր մասնակցության մասին
Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ Պուտինն այժմ աշխատում է սովորական գրաֆիկով․․․
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը կոչ է արել ազատ արձակել Նավալնիին
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը Ռուսաստանի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել Ալեքսեյ Նավալնիին...
Հարյուրավոր բժիշկներ պահանջում են դադարեցնել Նավալնիին ծաղրելը
Գերմանիայից, Նորվեգիայից, ԱՄՆ-ից, Լատվիայից, Իսպանիայից, Շվեյցարիայից եւ աշխարհի այլ երկրներից, ինչպես նաեւ Ռուսաստանի մի շարք տարածաշրջաններից բժշկական համայնքի ներկայացուցիչներ բաց նամակով դիմել են ․․․
Նավալնին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման՝ խարդախության եւ դատարանին վիրավորելու գործով
«Վերջնականապես Նավալնուն նշանակել ինը տարվա ազատազրկում՝ խիստ ռեժիմի գաղութում, եւ տուգանք՝ 1,2 միլիոն ռուբլու չափով»,- դատավճիռը ․․․
Սերգեյ Շոյգուն եւ Սերգեյ Լավրովը կշարունակեն մնալ իրենց պաշտոններում
Սերգեյ Շոյգուն եւ Սերգեյ Լավրովը կշարունակեն մնալ իրենց պաշտոններում՝ պաշտպանության նախարար եւ արտաքին գործերի նախարար, ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ