News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Անկարան կողմ է Ռուսաստանի, Թուրքիայի եւ Սիրիայի համատեղ քայլերին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, հաղորդում է Anadolu-ն։

«Դրա համար անհրաժեշտ է, որ հանդիպեն հատուկ ծառայությունների ներկայացուցիչները, ապա արտաքին գործերի նախարարները, հետո նոր պաշտպանության նախարարները։ Այդ քննարկումների արդյունքում հնարավոր կլինի խոսել առաջնորդների հանդիպման մասին։ Ես դա առաջարկել եմ պարոն Պուտինին, եւ նա նախաձեռնությունը դրական է ընդունել։ Դա սկիզբ կդնի բանակցությունների շարքին»,-ասել է նա։ 

Էրդողանը հիշեցրել Է Աստանայի ձեւաչափով ընդունված որոշումների, ինչպես նաեւ Սիրիայի հարցով Սոչիի պայմանավորվածությունների մասին: «Ինչի մասին էին Սիրիայի վերաբերյալ համաձայնագրերը։ Առաջին հերթին, ենթադրվում էր, որ ահաբեկիչները դուրս կբերվեն Թուրքիայի հետ սահմանային 30 կմ գոտուց։ Սա մեր «անվտանգության միջանցքն» է, եւ մենք բոլոր անհրաժեշտ քայլերը կձեռնարկենք այդ գոտում»,-հավելել է նա։ 

Նա ուշադրություն է հրավիրել նաեւ Սիրիայի արեւելքում տիրող իրավիճակի վրա, որտեղ նավթի եւ գազի խոշոր հանքավայրերը վերահսկվում են ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ուժերի կողմից: «Կոալիցիան վերահսկում է Սիրիայում նավթի հանքավայրերը։ Ո՞ւմ են վաճառում այս նավթը: Ասադի ռեժիմին։ Ո՞վ է վաճառում: Ահաբեկիչները։ Մենք մինչ օրս համբերել ենք, բայց  մեր համբերությունը սպառվել է»,-ասել է Էրդողանը։  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
WSJ. Իրանը դուրս կբերի ԻՀՊԿ որոշ սպաների Սիրիայից՝ Իսրայելի հնարավոր հարվածի պատճառով
Պարբերականը նշում է, որ իրանական զորքերը շարժվում են գիշերը, երբ իսրայելական հարվածներն առավել...
Իրանը Իսրայելի դեմ հայց կներկայացնի միջազգային դատարան՝ դեսպանատան վրա հարձակման համար
Բողոքարկումը կարվի Իսրայելի կողմից Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի հրթիռակոծմանը Իրանի ռազմական պատասխանին զուգահեռ...
ԱՄՆ-ն կապ չունի Դամասկոսում Իրանի դեսպանությանն Իսրայելի հասցրած հարվածի հետ. Սպիտակ տուն
Միացյալ Նահանգները կապ չունի...
Իրանը հայտնել է, որ Իսրայելի հարվածը Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը անպատասխան չի մնա
Իսրայելի հարվածն անպատասխան չի մնա...
Սիրիայում սպանվել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական խորհրդականը. Mehr
Ամերիկյան բանակը երեքշաբթի գիշերը հարվածներ է հասցրել Դեյր էզ-Զուր, Ալ-Մայադին և Ալ-Բուկամալի շրջաններին․․․
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները Իրաքում եւ Սիրիայում ԻՀՊԿ-ի ուժերին հարվածի մասին
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները...
Ամենաշատ