News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին կրկին հայտնվել է ուշադրության կենտրոնում այն բանից հետո, երբ խոստացել է «անբարո կանանցով լի ավտոբուս» ուղարկել իր «Մոնցա» ֆուտբոլային թիմի խաղացողներին, գրում է  Politico-ն:

Չորեքշաբթի «Մոնցա»-ում տեղի ունեցած սուրբծննդյան երեկույթի ժամանակ Բեռլուսկոնին թիմին լրացուցիչ մոտիվացիա է տվել՝ հայտարարելով, որ եթե նրանք հաղթեն «Միլան» եւ «Յուվենտուս» լավագույն ակումբներին, ապա «անբարո կանանցով լի ավտոբուս» կուղարկի։

«Մենք նոր մարզիչ ենք գտել»,-ասել է նա՝ նկատի ունենալով Ռաֆայելե Պալադինոյին։ «Նա լավն է, հմայիչ, բարի եւ ունակ է մոտիվացնել մեր տղաներին, բայց ես ավելացնում եմ եւս մեկ մոտիվացիա։ Եթե հաղթեք լավագույն թիմերից որեւէ մեկին, ապա ես կուղարկեմ «անբարո կանանցով լի ավտոբուս» ձեր հանդերձարան»,-իր թիմի խաղացողներին դիմել է Բեռլուսկոնին։

Տեսանյութը, որում Բեռլուսկոնին ուրախացնում է ակումբի հավաքված անձնակազմին, վիրուսային է դարձել սոցիալական ցանցերում եւ բուռն արձագանք է առաջացրել ընդդիմադիր քաղաքական գործիչ Լաուրա Բոլդրինիի կողմից, որը դատապարտել է Բեռլուսկոնիի խոսքը՝ այն անվանելով «գռեհիկ սեքսիզմ» եւ «խայտառակություն»։

Արձագանքելով քննադատությանը՝ Բեռլուսկոնին Twitter-ի իր էջում գրել է, որ չէր կարող պատկերացնել, որ «հանդերձարանում արված պարզ կատակը» կարող է «նման չարամիտ եւ անիրատեսական մեկնաբանություններ» առաջացնել։

«Թերեւս հումորի իսպառ բացակայությունն է պատճառը որ նրանց դարձնում է այդքան տխուր եւ միաժամանակ ստոր, երբ նրանք հարձակվում են նրանց վրա, ում թշնամի են համարում։ Բայց սա Սուրբ Ծնունդ է։ Այնպես որ, Ձեր Սուրբ Ծնունդն էլ շնորհավոր»,-գրել է նա։  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ