News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թուրքիայում Ստամբուլի քաղաքապետը դատապարտվել է ավելի քան 2 տարվա ազատազրկման՝ ընտրական հանձնաժողովի անդամներին «վիրավորելու» համար, ինչը սպառնալիքի տակ է դրել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ ցանկացած պոտենցիալ նախընտրական արշավ, գրում է Bloomberg-ը։

Ստամբուլի դատարանը Էքրեմ Իմամօղլուին դատապարտել է երկու տարի յոթ ամսվա ազատազրկման։ Եթե վճիռը անփոփոխ մնա ավելի բարձր վերաքննիչ դատարանների կողմից, դա կհանգեցնի ամենահայտնի քաղաքական գործիչ Իմամօղլուի քաղաքական գործունեության արգելքի։ Իմամօղլուն կարող է Էրդողանին մարտահրավեր նետել հունիսին նշանակված ընտրություններում:

Մինչեւ ավելի բարձր ատյանի դատավճիռը, Իմամօղլուն քաղաքապետ է մնում:

Ներդրողները վաճառել են թուրքական ակտիվները դատարանի վճռից հետո, ընդ որում՝ Borsa Istanbul-100 բազային ինդեքսը փակվել է 3,6%-ով ցածր օրվա ընթացքում: Լիրան դոլարի նկատմամբ էժանացել է 0,2%-ով։ Հնգամյա վարկային դեֆոլտի սվոպները, որոնք չափում են թուրքական պարտքի հնարավոր դեֆոլտի ապահովագրման արժեքը, բարձրացել են մինչեւ 508 բազիսային կետ, ինչը ամենամեծ թռիչքն է ավելի քան մեկ շաբաթվա ընթացքում:

Քաղաքապետի եւ Թուրքիայի նախագահի միջեւ վեճը սկիզբ է առել 2019 թվականի ընտրություններից հետո, երբ Իմամօղլուն հաղթեց Թուրքիայի ամենամեծ քաղաքում՝ ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) ապշեցուցիչ հաղթանակի արդյունքում: Էրդողանի սեփական քաղաքական վերելքը սկսվել է նույն քաղաքում՝ 25 տարի առաջ, եւ նա անձամբ իր վրա է վերցրել Ստամբուլի ընտրություններում պարտությունը։

Թուրքիայի գերագույն ընտրական խորհուրդը Էրդողանի օգնականների ուժեղ ազդեցության պատճառով չեղարկել է Իմամօղլուի առաջին ընտրական հաղթանակը։ Քաղաքապետը մեծ առավելությամբ հաղթել է նաեւ երկրորդ քվեարկությունը։

Իմամօղլուի խոսքով՝ դատարանի վերջին վճիռը նման ազդեցություն կունենա հանրային տրամադրությունների վրա: «Ազգի կողմից մեզ տրված լիազորությունները չեն կարող խլվել։ Տա Աստված, որ մեր կռիվն ավելի հզոր դառնա»,- նրա խոսքերն է մեջբերում Halk TV-ն։

Հազարավոր մարդիկ հավաքվել են Ստամբուլի Սարաչանե թաղամասում քաղաքապետարանի մոտ անմիջապես այն բանից հետո, երբ Իմամօղլուն կոչ է արեցլ իր ընտրողներին ցույց տալ իրենց անհամաձայնությունը «անօրինականության մեծ ակտին»։ Նա ավտոբուսի տանիքից ողջունել է ամբոխին եւ «Իյի» ընդդիմադիր կուսակցության նախագահ Մերալ Աքշեների հետ միասին դիմել է իր կողմնակիցներին:

Քաղաքապետի կողմնակիցները կառավարության հրաժարականի կոչով կարգախոսներ են վանկարկել ու թուրքական դրոշներ են ծածանել։

«Այս դատավճիռը ուղղված է նրան, որպեսզի թույլ չտան Իմամօղլուին իր թեկնածությունը առաջադրել նախագահական ընտրություններում»,- ասել է մասնակիցներից մեկը:

Քաղաքապետը մեղադրվում է ընտրական խորհրդի անդամներին վիրավորելու մեջ՝ քվեարկությունում հաղթելուց ամիսներ անց, 2019 թվականի նոյեմբերին արած իր մեկնաբանությունների համար։ Նա հերքում է, որ իրավախախտում է թույլ տվել, եւ Թուրքիայի նախագահին մեղադրում է իր քաղաքական հակառակորդների դեմ «օրենքը որպես զենք կիրառելու մեջ»:

«Նրանք, ովքեր չեղարկեցին մարտի 31-ի ընտրությունները, հիմարներ են»,- ասել էր Իմամօղլուն այն ժամանակ իր մեկնաբանություններում, ինչը իշխանությունները վիրավորանք են համարել ընտրական հանձնաժողովի դատավորների համար:

Վերաքննիչ դատարանների մասնակցությամբ դատավարությունը սովորաբար տարիներ է տեւում, ինչը նշանակում է, որ Իմամօղլուն կարող է պաշտոնավարել եւ մասնակցել ընտրություններին, ասել է Ստամբուլում գործող թուրքական արդարադատության հետազոտական կենտրոնի վերլուծական բաժնի փոխնախագահ Ջեմ Քայան:

Եթե Իմամօղլուի դատավճիռը ուժի մեջ մնա բողոքարկումից հետո, նա կկորցնի իր տեղը, իսկ Ստամբուլի քաղաքապետարանի քաղաքային խորհուրդը, որտեղ գերակշռում է Էրդողանի իշխող կուսակցությունը, նոր քաղաքապետ կընտրի։

Ինքը՝ Էրդողանը, Ստամբուլի քաղաքապետի պաշտոնից զրկվել է ավելի քան երկու տասնամյակ առաջ այն բանից հետո, երբ նա բանտարկվել էր մի բանաստեղծություն կարդալու համար, որը դատարանները կրոնական ատելություն սերմանող էին համարել: Թուրքիայի նախագահի քաղաքական կարիերան զարկ ստացավ այդ ազատազրկումից հետո։

Աքսեների խոսքով՝ Իմամօղլուին դատապարտելը նույնպիսի խթան կհանդիսանա ընդդիմության համար։ Ընդդիմադիր դաշինքը դեռեւս չի հայտարարել վեց ամիս հետո կայանալիք ընտրությունների միասնական թեկնածուի անունը։ Ընդդիմադիր դաշինքի բոլոր վեց կուսակցությունների ղեկավարները հինգշաբթի օրը կհավաքվեն Ստամբուլում՝ իրենց անհամաձայնությունը դատարանի որոշման հետ ցույց տալու համար։

Աքսեները մատնանշել է Իմամօղլուին մշտական աջակցությունը, որը վստահելի սոցիոլոգների կարծիքով՝ Էրդողանին հաղթելու իրական հնարավորություններ ունի, եթե նա առաջադրվի նախագահի պաշտոնում: Քաղաքապետը նման հավակնությունների մասին բացահայտ չի հայտնել։

Մինչդեռ նախագահը ուժեղացնում է ճնշումն ընդդիմության վրա քվեարկության նախաշեմին:

Այս տարի ավելի վաղ բարձրագույն վերաքննիչ դատարանը ուժի մեջ էր թողել մոտ հինգ տարվա ազատազրկման պատիժը ՀԺԿ-ի մեկ այլ առանցքային գործչի՝ Ջանան Քաֆթանջիօղլուի համար՝ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով: Քաֆթանջօղլուն Ստամբուլում Իմամօղլուի հաղթանակի ճարտարապետն է համարվում։

«Իմամօղլուի դեմ այսօրվա որոշումը եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ Էրդողանն ունի բազմաթիվ հաղթաթղթեր, որոնք կարող է օգտագործել 2023 թվականի ընտրություններից առաջ հաղթելու համար»,- ասել է Teneo Intelligence-ի համանախագահ Վոլֆանգո Պիկոլին: «Դեռեւս պարզ չէ, թե այսօրվա դատավճիռը ավելի հանրաճանաչ կդարձնի արդյոք Իմամօղլուին»,- ասել է Պիկոլին՝ մատնանշելով Իմամօղլուի դատապարտման եւ 1990-ականների վերջին Էրդողանի ազատազրկման միջեւ եղած նմանությունը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայի իշխանությունները խնդրել են սահմանափակել 16 VPN-սերվիսների աշխատանքն ընտրություններից առաջ. FT
Թուրքիայի իշխանությունները խնդրել են սահմանափակել...
Թուրքական ընդդիմությունը հույս ունի հաղթել Էրդողանին՝ փոխարինելով առաջնորդին
Մենք հանձնառու ենք կոտրել այդ 25 տոկոս անտեսանելի ապակե առաստաղը...
Էրդողանը հայտարարել է հանրապետության նոր սահմանադրության շուտափույթ ընդունման անհրաժեշտության մասին
Նրա կարծիքով, երկիրը չի կարող իրեն թույլ տալ հանրապետության հռչակման 100-ամյակը նշել հին հիմնական օրենքով
Եվրոպայի խորհրդի դիրեկտիվ մարմինը  Թուրքիային կոչ է արել ազատ արձակել իրավապաշտպան Օսման Քավալային  
Նախարարների կոմիտեի նիստը տեղի է ունեցել հունիսի 5-7-ին: Որոշման համաձայն՝ սեպտեմբերին կոմիտեի նիստում ․․․
Թուրքիայում դատարանն արդարացման դատավճիռ է կայացրել ահաբեկչության մեջ մեղադրվող իրավապաշտպանների նկատմամբ
2020 թվականին Քըլըչը դատապարտվել է ավելի քան 6 տարվա ազատազրկման՝ քուրդ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին աջակցելու մեղադրանքով․․․
Թուրքիայի նոր գումարման խորհրդարանի նախագահին կհաջողվի ընտրել 3-րդ փուլում. ԶԼՄ-ներ 
Առաջին երկու փուլով խորհրդարանի ղեկավար ընտրելու համար անհրաժեշտ է նրա օգտին առնվազն 400 ձայն...
Ամենաշատ