News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մահացել է լեգենդար սովետական հետախույզ, ԽՍՀՄ հերոս Նադեժդա Տրոյանը: Նա մահացել է սեպտեմբերի 7-ին, 90 տարեկան հասակում, երկարատեւ հիվանդությունից հետո, ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության մամուլի ծառայությունից:

Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբից ի վեր, Տրոյանը գտնվել է ֆաշիստական զորքերի կողմից օկուպացված տարածքներում, որտեղ անդամագրվել է Մինսկի կարզի ընդհատակյա կազմակերպությանը: 1942-ի հուլիսից եղել է մի շարք պարտիազանական ջոկատների կապավոր, հետախույզ ու բուժքույր:

Նադեժդա Տրոյանը մասնակցել է կամուրջների պայթեցման, թշնամական գումակների վրա հարձակումներին, բազմիցս կռվի մեջ է մտել ֆաշիստների դեմ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ