News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 09
Տեսնել լրահոսը


Այո, Արցախի գազամատակարարումը վերականգնվել է, բայց ցանկացած պահի կարող է անջատվել, որովհետեւ Ադրբեջանը վերահսկում է գազատարի մի զգալի հատվածը եւ ունի փական դրած, որը ցանկացած պահի կարող են միցնել կամ անջատել: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 16-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի պետնախարարի խորհրդական, նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը, ով ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց դեկտեմբերի 14-ից նստացույց է սկսել:

«Ճանապարհը մնում է ամբողջովին փակ, որեւէ փոփոխություն չկա, որոշակի դրական միտում կա զուտ բանակցությունների ընթացքից: Այսինքն հույս կա, որ կարոթղ է բացվել, բայց մենք չենք կարող ասել, թե ինչ կլինի, ադրբեջանական կողմին վստահելու ոչ մի հիմք չունենք: Գազամատակարարումը վերականգնվել է առանց որեւէ  զիջման, ուղղակի միջազգայիհն ճնշման արդյունքում: Արցախի արգելափակումը եւ գազամատակարարման դադարեցումը բավակն մեծ միջազգային ռեզոնանս է առաջացրել: Եվ ռուսական կողմն է աշխատում այդ ուղղությամբ, եւ տարբեր միջազգային կառույցներ, այդ թվում ՄԱԿ-ը: Նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի  հայտարարությունն էր ճնշման միջոց: ԱՄՆ-ն, Ֆրանսիան, ԵՄ-ն հայտարարություններով հանդես են եկել, նաեւ տեղյակ եմ, որ ներքին ճնշում էլ կա: Նաեւ ՄԻԵԴ-ի որոշումը կա, որը մինչեւ երկուշաբթի ժամանակ է տվել Ադրբեջանին՝ տեղեկություններ տալու, թե ինչ է կատարել Ադրբեջանը մարդու իրավունքների այս խախտումները վերացնելու ուղղությամբ: Սա ճնշման ձեւերից մեկն է»,-ասաց Արտակ Բեգլարյանը:

Նրա խոսքով, պետք է նաեւ երկարաժամկետ երաշխիքներ ստանալ արցախահայության անվտանգության համար, նմանատիպ դեպքերի  կանխման համար. «Պետք է հստակ լինի, որ Ադրբեջանն այսուհետ բարձր գին է վճարելու նմանատիպ ահաբեկչական, ցեղասպանական ակտեր կատարելու համար եւ այդ գինը պետք է պատժի տեսքով լինի: Կարեւոր է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն հստակ հանձնառություն ստանձնի՝ մանդատ տրամադրելով, թե ինչ  երաշխիքներ են առկա անվտանգության համար: Դա կարող են լինել ռուս խաղաղապահներ, բազմազգ խաղաղապահներ: Կարեւորը ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից տրված մանդատն է եւ կարեւոր է, որ ՄԱԿ-ի մասնագիտացված կառույցները մշտական ներկայացվածություն ունենան Արցախում: Դա կարող են լինել ՅՈՒՆԵՍԿՕ-ն, արագ արձագանքման խմբեր, ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձր հանձնակատարի ներկայացուցիչը: Կարող են դերակատարներ լինել ԵՄ-ն, Ֆրանսիան, ԱՄՆ-ն, մեզ համար կարեւոր է, որ կոնսենսուս լինի Արցախի ժողովրդի անվտանգության, իրավունքների երաշխավորման հարցում: Նաեւ միջազգայնորեն երաշխավորված երկարաժամկետ պրոցես լինի հակամարտության կարգավորման եւ Արցախի ճանաչման ուղղությամբ»,-ասաց Բեգլարյանը:

Հարցին, թե ինչ պատասխան են տվել ՄԱԿ-ի ԱԽ անդամ երկրների դեսպանատները իրենց դիմումներին, նամակներին, Արտակ Բեգլարյանը պատասխանեց, որ որեւէ պատասխան չկա. «Այդքան լիահույս էլ չէինք, որ իրենց կողմից պատասխաններ կլինեն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը փակվել է հարակից տարածքում ականազերծման աշխատանքներն ապահովելու համար. Ոստիկանություն
Սահմանի սահմանազատումից հետո սահմանային գծի պահպանությունը կհանձնվի ՀՀ սահմանապահ զորքերին...
Եթե կա մեկը, որ չի օժանդակում Հայաստանի անվտանգությանը, դա Ռուսաստանն է. Օլիվիե Դըկոտինյի
Այն, ինչ ես տեսնում եմ վերջին տարիներին, այն է, որ երբ Հայաստանը օգնության…
Հայաստանը 2023թ-ին փորձում էր ուշադրության կենտրոնում պահել Լեռնային Ղարաբաղի շրջափակման հարցը. ԱԳՆ
Արտգործնախարարը հավելեց, որ ՄԱԿ-ի մակարդակով հաղորդագրություններ ու նամակներ են հրապարակվել...
Բուենոս Այրեսի խորհրդարանն ընդունեց Ադրբեջանի կողմից ԼՂ-ի դեմ իրականացրած գործողությունները դատապարտող հայտարարություն
Հանրապետության կողմից հրադադարի համաձայնությունը խախտող…
Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի 200 քառակուսի կմ տարածք. Ռուբինյանը ելույթ է ունեցել Բիշքեկում
Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ լայնածավալ ռազմական գործողությունների, ինչպես նաև Ադրբեջանի կողմից վերջին երեք տարիների...
Ադրբեջանը պետք է ապահովի ԼՂ հայերի՝ իրենց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը․ ԵԽ նախարարների կոմիտեի հայտարարությունը
Ադրբեջանը պետք է ապահովի Ղարաբաղի հայերի մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները և անվտանգությունը՝ ներառյալ…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ