News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Ես հույս չունեմ համաշխարհային հանրության վրա։ Տարբերությունն այն է, որ եթե նախկինում երկու կողմերին էլ զսպվածության կոչ էին անում, ապա այժմ այդ կոչերն ավելի հասցեական են դարձել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց  ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը։ 

Պատմաբանը նշեց, որ ոչ մի ակնկալիք չունի Արեւմուտքից եւ Հայաստանի դաշնակից Ռուսաստանից։ Նա կոչ արեց հայրենակիցներին հույս դնել միայն սեփական ուժերի վրա, ինչպես դա եղավ 20-րդ դարի սկզբին։

«Ես վստահ եմ, որ Ադրբեջանը ստեղծված իրավիճակում կարծում է, որ ռազմական առումով առավելություն ունի։ Ամեն օր նա շարունակում է լկտի պահվածքը։ Ամեն օր նրա ախորժակն ավելի ու ավելի է մեծանում։ Կարծում եմ՝ այս էսկալացիայի հետեւանքով, որը կարող է բախման հանգեցնել, պետք է թշնամու ծնոտին հարված հասցնել։ Ընդ որում, բառի բուն իմաստով, առանց որեւէ չափազանցության։ Ես համոզված եմ դրանում: Մարդկանց մոտ պետք է վերանա այն մոլորությունը, որ 2020 թվականի նոյեմբերին մենք ի վիճակի չէինք շարունակելու պայքարը»,-ասաց Մելքոնյանը։ 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ